ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները զինված ուժերը վերջնական քանդելու նոր մեթոդի են դիմել․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանությունները զինված ուժերը վերջնական քանդելու նոր մեթոդի են դիմել։

Հարուցված որևէ քրեական գործով ձերբակալությունների, ապա կալանավորումների շարք են սկսում։ Ինչպես, օրինակ, Դավիթ Տոնոյանի գործն է։

Նրանից հետո ԳՇ պետի տեղակալ են կալանավորում, վարչության պետ ու այդպես շարունակ։

2018 թվականից հետո այսպիսի մեծ թվով քրեական գործեր կան, ըստ այդմ՝ մեկուսացված մեծ թվով զինվորականներ։

Մի մասը կալանավորված են, մյուս մասը՝ թքել ու դուրս է եկել համակարգից, ոմանք նույնիսկ հասցրել են մեկնել արտերկիր։

Հասկանալի է, որ նրանց մեջ կարող են լինել մարդիկ, ովքեր այս կամ այն փուլում հանցագործություն են իրականացրել և այդպիսիք, իհարկե, պետք է ողջ խստությամբ պատասխանատվություն կրեն։

Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ իշխանությունը տարբեր ճնշումների, շինծու գործերի կամ ուղղակի զզվեցնելու միջոցով ցնցումների են տարել առանց այդ էլ ծանր իրավիճակում հայտնված համակարգը, ինչի արդյունքում շատ զինվորականներ հայտնվել են շարքից դուրս։

Դե նման հարցերն ի պաշտոնե առաջին զինվորականի կարգավիճակ ունեցող ԳՇ պետին չեն անհանգստացնում, ինքն իր խնդիրը լուծել է՝ պաշտոնից խայտառակ ձևով ազատելուց հետո կրկին վերադարձրել են իր պաշտոնին։

Իսկ այս ընթացքում հասցրել է մի քանի կմ խորության տարածքներ զիջել Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածում ու հանգիստ ապրում է։

Բայց դե ինչ խոսք, իր հետևից էլ դեռ կգնան, Նիկոլը ոչինչ չի ներում, ոչ մեկին, եթե նույնիսկ նա առանց ծպտուն ծառայել է իրեն։

Նրանք բոլորը մի փուլում զոհաբերվելու են հանուն Նիկոլի։ Դավիթ Տոնոյանի օրինակը վկա, ով Փաշինյանի կառավարությունում ամենաբարձր իմիջ ունեցող պաշտոնյան էր։

Իսկ ո՞ւր է հիմա նա, այո՛ անազատության մեջ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular