ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել ԼՂ Մարտունու շրջանի Գիշի համայնքի ավելի քան 1000 բնակչի. ՌԴ ՊՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները «Մերսի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցչի հետ միասին հումանիտար օգնություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում բնակվող բազմազավակ ընտանիքներին և տեղահանված անձանց:

«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ուժերով այսօր ակցիա է իրականացվել Գիշի համայնքում: Ակցիան անցկացվել է միջնակարգ դպրոցում, որտեղ 150 աշակերտ է սովորում: Առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ դասարանների աշակերտներին ավելի քան 50 նվեր է հանձնվել՝ պայուսակ, գրչատուփ, գրիչներ, տետրեր, մատիտներ, ֆլոմաստերներ, այն ամենն ինչ կարող է պետք գալ դասերի ժամանակ: Տվյալ բնակավայրում ավելի քան 1000 մարդ է ապրում, որոնցից յուրաքանչյուրին անհատական նվերներ են հանձնվել՝ բաճկոններ, ջինսեր, վերնազգեստներ, հագուստ՝ փոքրերիկ և մեծահասակների համար»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, հումանիտար ակցիա է իրականացվել նաև Մարտունիի շրջանի Գիշի համայնքի մանկապարտեզում: Գյուղի բնակիչներին ավելի 2 տոննա օգնություն են փոխանցել՝ կազմված դպրոցական պարագաների, մանկական և մեծահասակների կոշիկներից, հագուստից:

Նշվում է, որ հումանիտար օգնություն է տրամադրվել նաև Շուշիից տեղահանված բնակիչներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular