ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը խոչընդոտում է արդարադատությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դատական իշխանությունը կոտրելու և գործադիրի կամակատարը դարձնելու քայլերը շարունակվում են։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները գործադրում են բոլոր ջանքերը՝ անհնազանդ դատավորներին պատժելու կամ լռեցնելու ուղղությամբ։ Իրենց համար հաճելի վճիռներ ստանալու կամ քաղաքական հակառակորդներին ամեն գնով կալանավորելու առումով փաշինյանական իշխանությունը զգալի առաջընթաց ունի, ամիսներ առաջ ԱԱԾ-ն առգրավեց դատարանների համակարգիչները, որոնց միջոցով գործերը մակագրվում էին տարբեր դատավորների։ Մինչ այդ մի շարք դատավորներ հրաժարվում էին կատարել իշխանության պահանջը և կալանավորել Փաշինյանի հակառակորդներին։ Քրգործ հարուցվեց, հայտարարեցին՝ իբր մակագրման գործընթացում խախտումներ են եղել, համակարգիչներն առգրավեցին, ինչից հետո մակագրումները սկսեցին իրականացվել ձեռքով։ Արդյունքում, կալանավորումների վերաբերյալ բոլոր գործերը քննում են երկու-երեք դատավորներ, որոնք տասնամյակներ շարունակ կատարել են ցանկացած իշխանության ցանկացած ապօրինի որոշում։

Փաշինյանի կողմնակիցները նաև խոչընդոտում են Ազգային ժողովում արդարադատության հարցով հանձնաժողովի ստեղծմանը։ Երեկ կայացած նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չքվեարկեց ընդդիմության նախաձեռնությանը։ Ընդդիմությունը ցանկանում է պարզել Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները և օրենքի խախտմամբ գործերի մակագրումները արդյոք խոչընդոտում են արդար դատաքննությանը։ Այս նախաձեռնությունում, սակայն, իշխանությունը հայտարարում է, թե քրեական գործերին միջամտելու վտանգ է տեսնում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքով, քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծված է, իշխանականների չքվեարկությունը որևէ հետևանք իրենց չի ենթադրում, «Քաղաքացիական պայմանագիրը» որևէ կերպ չի մասնակցելու այդ աշխատանքներին և դրանում ընդդիմադիր խմբակցության պատգամավորը որևէ խնդիր չի տեսնում։ Ադուհանդերձ, իշխող ուժի չմասնակցելն ու հանձնաժողովի՝ ԱԺ շրջանակներում կաշկանդված լինելու հանգամանքը վկայում է, որ քննիչ հանձաժողովը չի ունենա անհրաժեշտ լծակներ՝ ազդելու արդարադատության վրա իշխանության միջամտություններին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը՝ գագիկջհանգիրյանների ու կարենանդրեասյանների աջակցությամբ, շարունակելու է վարել և հնձել դատական համակարգը, վերաձևել իր պատկերացումներով, վտանգել ժողովրդավարությունը Հայաստանում։

Արեն Երեմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular