ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հոկտեմբերի 29)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օր, Կամբոջա՝  Թագադրման օր, Թուրքիա՝ Հանրապետության օր , Ռուսաստան՝ Պահպանության ծառայության աշխատողի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1899 - ծնվել է ամերիկացի հայազգի կինոդերասան Ակիմ Թամիրովը (Հովակիմ Թամիրյանց):

1907 - վախճանվել է  հայ հասարակական-քաղաքական և հոգեոր-մշակությային գործիչ Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկ):

1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասյան ճակատում Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ, սկսվել են մարտական գործողությունները թուրքական 300 հազարանոց և  ռուսական 200 հազարանոց բանակների միջև։

1919 - հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ջավադ-Բեկ Շիխլինսկու բանակը Աբդալյագից շարժվել է Տեղ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով բացել ճանապարհը դեպի Գերյուսի: Սկսվել է ադրբեջանական ուժերի Զանգեզուրյան արշավանքը:

1920 - Հայաստանում հաստատվել է խորհրդային իշխանություն:

1926 - տեղի է ունեցել Երևանի ձեթ-օճառի և փայտամշակման գործարանների հանդիսավոր բացումը:

1928- տեղի է ունեցել Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ գործարանի և հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը:

1929 - բացվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:

1933 - տեղի է ունեցել Կիրովականի քիմիական կոմբինատի և Դավալուի ցեմենտի գործարանի բացումը:

1934 - տեղի է ունեցել Երևան-Քանաքեռ երկաթգծի հանդիսավոր բացումը:

1949 – վախճանվել է հայազգի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևը:

1959 - վախճանվել է նշանավոր թատերական ռեժիսոր և թատերագետ Լևոն Քալանթարը:

1965 - Երևանում բացվել է Մ. Նալբանդյանի արձանը:

1970 - տեղի է ունեցել Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի գործարանի գործարկումը:

1971 - վախճանվել է հայ խորհրդային ճարտարապետ Միքայել Մազմանյանը:

2015 - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովի ավարտին Մոսկվայի հայկական եկեղեցու տարածքում տեղադրվել է Նիկոլայ 2-րդի կիսանդրին:

2018 - գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար 2008 թվականին 14 միլիոն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին:

2019 - Սերգեյ Շոյգուի այցը Հայաստան սկսվել է Գյումրիից: Նախարարն այցելել է ռուսական 102-րդ ռազմաբազա, այցելել թանգարան և ուղղափառ եկեղեցի:

2020 - Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժաանակ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմինները։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1607 – Արման Ժան ԴյուՊլեսսի դե Ռիշելյեն Սորբոնի համալսարանում պաշտպանել է դիսերտացիա և ստացել հոգևոր դոկտորի աստիճան:

1787 – տեղի է ունեցել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի առաջին բեմադրությունը:

1812 - Փարիզի Գրենելյան դաշտում գնդակահարվել են Նապոլեոնի դեմ դավադրություն հյուսած Մալեի 30 մասնակիցները:

1837 - Միսիսիպի գետի վրա այլ նավի բախվելու հետևանքով խորտակվել է  «Monmouth» շոգենավը, որի արդյունքում խեղդվել են շոգենավում գտնվող բոլոր 300 հնդկացիները:

1863 – Ժնևում հիմնադրվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։

1879 - ծնվել է գերմանացի քաղաքական գործիչ և դիվանագետ Ֆրանց ֆոն Պապենը:

1897 - ծնվել է գերմանացի քաղաքական և պետական գործիչ Յոզեֆ Գեբելսը:

1901 – ծնվել է ամերիկացի համր ֆիլմերի դերասանուհի Միլդրեդ Հարիսը:

1918 - ստեղծվել է Ռուսական երիտասարդների կոմունիստական միությունը (հետագայում կոմերիտմիություն):

1922 - իտալական ֆաշիստների դեպի Հռոմ քայլերթի  արդյունքում Իտալիայի թագավոր Վիկտոր էմմանուիլ 3-րդը Բենիտո Մուսոլինիին նշանակել է վարչապետ:

1923 - Օսմանյան կայսրության կործանումից հետո Թուրքիան դարձել է հանրապետություն:

1924 – վախճանվել է անգլիացի գրող և դրամատուրգ Ֆրենսիս Էլիզա Բյորնեթը:

1945 – արտոնագիր ստանալուց ավելի քան 57 տարի անց Նյու-Յորքում վերջապես առաջին անգամ սկսել են վաճառել գնդիկավոր գրիչներ:

1947 - չոր սառույցը առաջին անգամ օգտագործվել է անձրև առաջացնելու համար:

1950 – ծնվել է թուրք քաղաքական գործիչ Աբդուլլա Գյուլը:

1954 - ծնվել է ռուս քաղաքական և պետական գործիչ, Ինգուշեթիայի առաջին նախագահ Ռուսլան Աուշևը:

1955 - «Նովոռոսիյսկ» լինկորնը խորտակվել է Սևաստոպոլի ծոցում, որի արդյունքում զոհվել է 614 մարդ:

1956 - իրականացվել է «Կադեշ» օպերացիան և սկսվել է Սուեզյան ճգնաժամը: Իսրայելը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ ներխուժել է Սինայան թերակղզի, որպեսի ապահովի իսրաելական նավերի  ազատ նավարկությունը:

1957 - Իսրայելի քնիսեդում նռնակի պայթյունից վիրավորվել են  վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնն ու հինգ նախարարներ:

1961 - Սիրիան դուրս է եկել Միացյալ արաբական հանրապետության կազմից:

1969 - ARPANET ծրագրի շրջանակներում առաջին անգամ երկու համակարգիչների միջև իրականացվել է տեղեկատվության փոխանցում: Դա նշանակել է Համացանցի ծնունդ:

1971 - ծնվել է ֆիզիոթերապիան. պարզվել է, որ թույլ էլեկտրական հոսանքը օգնում է կոտրված ոսկորին շուտ լավանալ:

 1976 - ՍՍՀՄ-ում մարտական հերթապահություն է սկսել իրականացնել Հրթիռային հարձակման ահազանգման համակարգը:

1998 - ԱՄՆ-ում տիեզերք է թռել 77 տարեկան և 103 օրական ամենատարեց աստղագնացը՝ Ջոն Գլենը:

2003 - վախճանվել է իտալացի օպերայի տենոր երգիչ Ֆրանկո Կորելլին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular