ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՁԻՀ. Գիտական ինկուբացիոն ծրագիր 2021. շտապեք դիմել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուրախությամբ հայտարարում ենք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի /ՁԻՀ/ կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացվող Գիտական ինկուբացիոն ծրագրի մեկնարկը, որի նպատակն է աջակցել գիտնականներին, մասնագետներին, ընկերություններին և հետազոտական ինստիտուտներին` նորարար գաղափարներ, վարկածներ առաջ քաշելու և բեկումնային գիտական արդյունքների վրա հիմնված ձեռնարկատիրական սուբյեկտների ստեղծման գործընթացն ուղղորդելու համար: Ավելին՝ ծրագիրը նպատակ ունի հետամուտ լինել նորարարական ուղիներին, որոնք խոստումնալից են և միտված են  մարդկության ընդհանուր բարեկեցության ապահովմանը:

Ծրագիրն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝

  • Նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր
  • Ոչ-էլեկտրոնային էներգիայի այլընտրանքային աղբյուրներ
  • Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ
  • Նեյրոգիտություն, սենսորիալ փորձառություն, տեխնոլոգիաներ
  • Աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ
  • Բուսաբանություն և թունաբանություն
  • Կիրառական ու փորձարարական ֆիզիկա
  • Ինժեներիա, արդյունաբերական և համակարգային ինժեներիա, էլեկտրոնային ինժեներիա, նախատիպավորում
  • Մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալների գիտություն
  • Վերլուծական քիմիա:

Ծրագիրը կիրականացվի երկու փուլով։

1-ին փուլի ընթացքում հայտատուները կներկայացնեն և “կպաշտպանեն” իրենց գաղափարների իրականալիությունը և պոտենցիալը։ Գործարար ներկայացումների արդյունքում ընտրված թիմերը կստանան շուրջ 2.4 մլն․ ՀՀ դրամի չափով (ներառյալ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները) նախնական ֆինանսավորում և տեխնիկական  աջակցություն ու կանցնեն ինկուբացիայի 2-րդ փուլ։

Ինկուբացիայի 2-րդ փուլի ընթացքում թիմերը կսկսեն աշխատել իրենց գաղափարները հիմնավորելու և նախատիպ մշակելու վրա: Ակնկալվող առաջընթացի դեպքում կներգրավվի ավելի մեծ թիմ, կտրամադրվի արտադրանքի զարգացման հարթակ և ֆինանսական ռեսուրսներ:

Ինկուբացիայի ամբողջ ընթացքում կներգրավվեն տեղական և միջազգային փորձագետներ՝ թիմերի ծրագրերի զարգացման ընթացքը կառուցողական քննադատության ենթարկելու, խորհրդատվության և ուղղորդման համար:

Ո՞վ կարող է դիմել

Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանի համալսարանների, գիտական ինստիտուտների և բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների հետազոտողներից և բարձր տեխնոլոգիական մասնագետներից կազմված թիմերը։

Խորհուրդ է տրվում թիմերում ընդգրկել 2-4 անդամ, ովքեր ունեն մեծ փորձառություն և կարողություններ՝ Ծրագրի գերակա ուղղություններից որևէ մեկում նախագիծ ստեղծելու և մշակելու համար։

Թիմի անդամների ցանկալի (ոչ պարտադիր) մասնագիտացումները ներառում են՝ Մաթեմատիկան, Քիմիան, Նյութագիտությունը, Կենսաբանությունը, Ինժեներությունը, Նորարարությունների և տեխնոլոգիաների կառավարումը, Ֆիզիկան և այլն։ Թիմերում կարող են ընդգրկվել աշխատակիցներ և ուսանողներ, ովքեր պատրաստ են իրենց նախագծի իրականացմանը տրամադրել անհրաժեշտ ժամանակ։ Թիմի կազմում գիտական կոչումներ և փորձառություն ունեցող անդամների ընդգրկումը կդիտարկվի որպես առավելություն։ Թիմի ղեկավարը լինելու է հաղորդակցման հիմնական օղակը։

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրված թիմերը պետք է լրացնեն Առցանց հայտադիմումը՝ ներառելով հղումներ, որտեղ ներկայացվում են.

  • Գաղափարի հայեցակարգը (խնդիր, լուծում, արդիականություն, նորարարություն, մեթոդաբանություն, ազդեցություն և այլն)
  • Թիմը (CV, տեսահոլովակ, պաստառ, պորտֆոլիո, հրապարակումներ և այլն)։

Հայտատուներն ազատ են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ձևաչափը ընտրելու հարցում։

Ստեղծարար (կրեատիվ) և կաղապարներից դուրս մոտեցումները ողջունելի են։

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերենով։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. հոկտեմբերի 31-ը, ժ. 23։59 (Երևանի ժամանակով)։

Խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ Անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ սույն ծանուցմանը։

Լրացուցիչ հարցերի դեպքում.

Կոնտակտային անձ՝ Արփինե Դավթյան

Հեռ. +374 11 219797; էլ. փոստ՝ [email protected]

 
 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular