ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կովիդի դեմ պատվաստումից հետո մեռնում են միայն ծերերը և հիվանդները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

medikforum.ru-ն գրում է, որ Իտալիայում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր ամբողջությամբ պատվաստված են կորոնավիրուսի դեմ, չեն մահանում այդ հիվանդությունից։ Նման հնարավորությունը կա միայն շատ տարեց կամ ծանր հիվանդ մարդկանց մոտ:

 Առողջապահության ազգային ինստիտուտը հրապարակել է COVID-19-ից իտալացիների մահվան դեպքերի վերաբերյալ զեկույցի արդյունքները։ Չնայած պատվաստումներին, որոնք ուղղված են հիմնականում տարեցների պաշտպանությանը, իտալացիների միջին տարիքը, ովքեր մահացել են Covid-ից 85 տարեկան է եղել: Ընդ որում, բացի կորոնավիրուսից, յուրաքանչյուրն ունեցել է ևս 4-5 հիվանդություն։ Խոսքը միայն պատվաստվածների մասին է։  Մահացած չպատվաստվածների միջին տարիքը եղել է 78 տարեկան։ Միաժամանակ նրանք ունեցել են երեք-չորս ուղեկցող հիվանդություններ։ Ամենից հաճախ որպես ուղեկցող հիվանդություններ անվանվել են սրտանոթային հիվանդությունները, ծերունական դեմենսիան և քաղցկեղը։ Նման մարդկանց մոտ առավելագույնի է հասցված կորոնավիրուսից մահվան վտանգը ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված լինելու դեպքում։  Այս վերլուծությունն իրականացվել է այս տարվա փետրվարի 1-ից հոկտեմբերի 5-ը։ Հետազոտողները կենտրոնացել են չպատվաստվածների շրջանում կորոնավիրուսից մահվան 671 դեպքի  և պատվաստվածների շրջանում՝ 171 մահվան դեպքերի վրա։ Այդ ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 38096 մարդ, որից 33620-ը պատվաստված չեն եղել, 2130-ը ստացել են պատվաստանյութի միայն մեկ բաղադրիչ կամ վարակվել պատվաստումից անմիջապես հետո մինչև հակամարմինների ձևավորումը, իսկ 1440-ը լիովին պատվաստված են եղել։ Նշենք, որ Իտալիայում արդեն իսկ պատվաստված են 12 տարեկանից բարձր տարիքի բնակչության 80% -ը: Ռուսները կարող են միայն երազել նման թվերի մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular