ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թաթոյանն իր գործընկերներին է ներկայացրել թվային միջավայրում երիտասարդների իրավունքների պաշտպանության աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 28-ին մասնակցել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքի 6-րդ նիստին, որը նվիրված է եղել երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերին: Այս մասին հաղորդում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի, Իրանի, Սերբիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի և մի շարք այլ երկրների մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների ղեկավարներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների ղեկավարներ:

Արման Թաթոյանն իր ելույթում ողջունել է նիստի մասնակիցներին, ապա ներկայացրել Պաշտպանի հաստատության փորձը՝ շեշտելով, որ հատուկ ուշադրություն են դարձնում համացանցից երեխաների անվտանգ օգտվելու կանոնների վերաբերյալ իրազեկումներին։ Մասնավորապես, Արման Թաթոյանը ներկայացրել է ինֆորմատիկա առարկայի ուսուցիչների համար համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի ու «Կասպերսկի» կազմակերպության հետ համատեղ դասընթաց կազմակերպելու փորձը:

Հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել հատուկ ուշադրություն դարձնել երիտասարդներին աջակցող սոցիալ-տնտեսական միջոցառումների ընդլայնմանը և նպաստել մարդու իրավունքների պաշտպանության հաստատություններին կից երիտասարդների իրավունքների պաշտպանության խորհուրդների ստեղծմանը:

Նիստին մասնակից մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչները կարևորել են երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցում գործընկեր կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular