ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԻՄ ընտրությունների արդյունքները հանգիստ չեն տալիս Փաշինյանին․ փորձում է գցել մրցակիցներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները դարձել են «Քաղաքացիական պայմանագրի» խորը մտահոգության առարկան։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները որևէ կերպ չեն կարողանում մարսել Գորիսում, Մեղրիում և Տաթևում ընտրությունների արդյունքում ձևավորված իրավիճակը, ամեն ստոր քայլի դիմում են արդյունքներն իրենց օգտին փոխելու համար։ Եթե Գորիսի դեպքում իրավիճակն ավելի քան պարզ է, ՔՊ-ն պարզապես շանս չունի «Առուշ Առուշանյան» դաշինքի դեմ, և ստիպված է ուղղակի վրեժ լուծել՝ Առուշանյանին շարունակելով բանտում պահել, ապա Տաթևում և Մեղրիում փորձում են իրենցով անել համայնքապետերի պաշտոնները։ Տաթև համայնքում ՔՊ-ն ստացել 7 մանդատ, «Շանթ դաշինքը»՝ 6, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2 մանդատ։ Վերջին երկու կուսակցությունները կտրականապես մտադիր չեն համագործակցել «Քաղաքացիական պայմանագրի» հետ, և միասին ցանկանում են համայնքապետ ընտրել։

Փաշինյանականները դատարան են դիմել մեկ անվավեր քվեաթերթիկի պատճառով։ Այդ քվեաթերթիկի հարցը հօգուտ ՔՊ-ի լուծելու դեպքում նոր ընտրություններ պիտի նշանակվեն, որտեղ ՔՊ-ն հաղթելու հույսեր է փայփայում։ Ամենատարօրինակ իրավիճակը ստեղծվել է Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որտեղ ամենաշատ մանդատներ ստացել է «Հանրապետություն» կուսակցությունը՝ 6, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 5, Ազատական և «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։ Որքան էլ փաշինյանականները սոցցանցերում տարածեն, իբր Արամ Սարգսյանի կուսակցությունն իրենց գործընկերն ու դաշնակիցն է, այդուհանդերձ, Մեղրիում փորձում են փորել «Հանրապետություն» կուսակցության տակ։

«Քաղաքացիական պայմանագիրը» չի ցանկանում կոալիցիա կազմել «Հանրապետության» հետ, և առաջարկել է Սամվել Բաբայանի Ազատական կուսակցությանը միասին կոալիցիա կազմել։ Այդ դեպքում, կոալիցիան կունենա 7 մանդատ, ավագանու առաջին նիստում համայնքապետ չի ընտրվի, իսկ երկրորդ նիստում ցանկանում են ձայների մեծամասնությամբ անցկացնել իրենց թեկնածուին։ «Հանրապետությունը» տեսականորեն կարող է կոալիցիա կազմել «Ապրելու երկիր» կուսակցության հետ, նրանց զիջել փոխքաղաքապետի պաշտոնը, և այդկերպ հօդս ցնդեցնել Նիկոլ Փաշինյանի անհեթեթ ծրագրերը։ Իսկ առաջիկայում նոր ընտրությւոններ են լինելու տասնյակ այլ համայնքներում։ «Քաղաքացիական պայմանագիրը» այս անգամ որոշել է ավելի կոշտ հակազդել մրցակիցներին, և կանգ չառնել որևէ ապօրինության առաջ՝ իշխանությունը զավթելու համար։ 

Մհեր Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular