ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ արդյունքներ գրանցեցին նորաստեղծ ուժերը ՏԻՄ ընտրություններում, և ո՞ր կուսակցությունը դարձավ «քինդեր սյուրպրիզ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրեր առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև ավագանիներում մանդատների բաշխումը։ Տոկոսային շեմը հաղթահարած քաղաքական ուժերի շարքում հատկապես աչքի են ընկնում նորաստեղծ կուսակցությունները: Եվ եթե, օրինակ՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը իր «մկրտությունը» ստացել էր ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում, ապա «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ու «Ապրելու երկիր» կուսակցության համար այս ընտրությունները, կարելի է ասել, յուրատեսակ քննություն էին, որը նրանք փաստացի պատվով հաղթահարեցին:

«Զարթոնքը» մասնակցում էր Գյումրիի, իսկ «Շանթ դաշինքը»՝ Տաթևի ավագանու ընտրություններին, և երկու ուժն էլ լուրջ քվեներ ստացան՝ համապատասխանաբար՝ 10,6 և 34 տոկոս: Իսկական «քինդեր սյուրպրիզ» դարձավ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը կապվում է գործարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ: Այս քաղաքական ուժը 6 համայնքից մասնակցեց 5-ի ընտրություններին ու հինգում էլ հաղթահարեց «անցողիկ շեմը»: Ավելին, որոշ համայնքներում նրանք բավականին ազդեցիկ քվեներ են ստացել՝ ըստ էության քաղաքական մեկնարկը նշանավորելով տպավորիչ արդյունքներով: Այսպիսով, «Ապրելու երկիրը» Տեղ համայնքում ստացել է մոտ 35, Դիլիջանում՝ 24,5, Տաթևում՝ 13, Մեղրիում՝ 9,8, Գյումրիում՝ 5,6 տոկոս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular