ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի անվտանգությանը սպառնացող կարևոր խնդիրներից մեկը Հայաստանի Անվտանգության խորհուրդն է՝ իր պաշտոնյաներով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների հաստատմանը, նշել էր՝ թեև Թուրքիայի նպատակների մասին չի կարող խոսել, սակայն, քանի որ Փաշինյանի իշխանությունը ստացել է խաղաղության դարաշրջան բացելու մանդատ, իրենք գնում են Թուրքիայի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հաստատման ճանապարհով։ ԱԽ քարտուղարը նաև հարց էր բարձրացրել՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե գործի Երևան-Կարս երկաթգիծը։ Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ։

Անդրադառնալով հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների հաստատմանը, և Թուրքիային մեզ ոչ թշնամի երկիր համարող ՀՀ պաշտոնյաներին՝ թուրքագետը ասաց․ «Թուրքիայից բխող սպառնալիքները շարունակվելու են անգամ այդ երկրի հետ հարաբերություններ հաստատելուց հետո: Եթե, իհարկե, մենք նման որոշում կայացնենք այն վիճակում, որում ենք հիմա, երբ հասարակության մեջ ունենք շերտեր, որոնք համոզում ունեն, թե Թուրքիան ՀՀ-ի համար սպառնալիք չէ, դե, իսկ Շուշին էլ հայկական չէր, դրա համար հանձնեցին։ Այն միտքը, թե այդ հարաբերությունները հիմա հաստատելուց Հայաստանը շահելու է՝ թյուրիմացություն է։ Ես, իհարկե, շատ չեմ հետևում Անվտանգության խորհրդի ղեկավարի հարցազրույցներին, բայց որքանով հետևել եմ այդ կառույցի գործունեությանը, եկել եմ այն եզրակացության, որ Հայաստանի անվտանգությանը սպառնացող կարևոր խնդիրներից մեկը Հայաստանի Անվտանգության խորհուրդն է՝ իր պաշտոնյաներով, որովհետև այդ կառույցը ղեկավարում է մի անձնավորություն, որի հայացքները ոչ միշտ են համընկնում մեր ազգային պետական շահերի հետ։ Եթե իրենց համար Թուրքիան սպառնալիք չէ, կամ եթե իրենց թիմակիցներն ուսանել են Թուրքիայում, դա ամենևին էլ չի նշանակում, որ իսկապես սպառնալիք չկա, Թուրքիայում ուսանելն էլ ամենևին էլ չի նշանակում, որ նրանք այս հարցերում իրենք դատարկ չեն»։

Թուրքիայի նկատմամբ մեծ գորովանքով խոսող հայ պաշտոնյաներին թուրքագետը հիշեցրեց՝ այդ երկիրը Հայաստանի առաջ դրած 3 նախապայմաններին ավելացրել է նոր նախապայմաններ. դրանցից մեկը Սյունիքով Ադրբեջանին և Թուրքիային միջանցք տրամադրելն է, հետևապես, հասկանալի չէ մասնագիտական շրջանակների համար, թե այդ ի՞նչ փոխադարձ դրական ազդակների մասին են խոսում այս իշխանությունները։

«Դրական ազդակ վերագրել մի պետության, որի ուղարկած Բայրաքթարներով զոհվել են 4000-ից ավելի երիտասարդներ, դա նաև բարոյականությունից է դուրս։ Հիմա ընթանում են բանակցություններ։ Ես վստահ եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը նախապայմանների մի ամբողջ փաթեթ են ներկայացրել Սյունիքի միջանցքից բացի՝ սկսած մշակութային, կրոնական կառույցների իրավունքներից, և այլն։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի կողմից այս ամենին կա դիմադրություն երկու պատճառով՝ նախ՝ աշխարհաքաղաքական իրավիճակը դիմադրության համար բարենպաստ չէ, որովհետև Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը շահագրգռվածություն ունեն այս ամենն ավարտին հասցնելու հարցում։ Մյուս կողմից՝ այս իշխանությունները չունեն պրոֆեսիոնալիզմ՝ այդ վտանգները տեսնելու և դրանց առաջն առնելու համար։ Հայաստանի իշխանությունը տարածաշրջանային բոլոր երկրների ցանկություններին ասել է այո և գավառական խորամանկությամբ հիմա չի կարողանում դրանց տակից դուրս գալ, ուստի ոչ թե դեպի խաղաղության դարաշրջան է գնում, այլ ավելի թույլ Հայաստան դառնալու ճանապարհով, երբ մեզ հետ հաշվի չի նստի որևէ այլ երկիր»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular