ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արձակուրդները երկարացնելուն զուգահեռ պետք է սահմանափակումներ լինեն նաև ժամանցի կենտրոններում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դպրոցական աշնանային արձակուրդները երկարացրել են, բուհերում էլ անցել են հեռավար ուսուցման։ Այս թեմայով զրուցել ենք «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար, մանկաբույժ Մարի Դարակչյանի հետ։

Անդրադառնալով արձակուրդների երկարելուն` մասնագետը ասաց․ «Ճիշտ եմ համարում դպրոցական արձակուրդը երկարաձգելը, բուհերում կրթությունը հեռավար կազմակերպելը: Հիվանդացության աճի տեմպերը ցույց են տալիս, որ կանխարգելիչ միջոցառումները անհրաժեշտ են, հետևաբար նման որոշումը արդարացված է։ Սակայն դրան զուգահեռ, պետք է սահմանափակումներ լինեն նաև ժամանցի կենտրոններում, որտեղ մարդկանց հոսքն ու կուտակումները շատ են: Ես, իհարկե, իրավասություններ չունեմ և որոշում կայացնող չեմ, բայց որպես մասնագետ կարող եմ ասել, որ կանխարգելիչ համալիր միջոցառումներ են անհրաժեշտ, իսկ դա ենթադրում է ժամանցի կենտրոններում, մարդաշատ վայրերում սահմանափակումներ կիրառել»։

Մերի Դարակչյանի խոսքով՝ պատվաստումների ծածկույթն ավելացնելու դեպքում միայն կարող են թուլացնել սահմանափակումները: «Ճիշտ է, պատվաստումից հետո երկար ժամանակ է պահանջվում քովիդի դեմ ամբողջական պաշտպանություն ունենալու համար, բայց, միևնույն է, այդ ժամանակամիջոցում պետք է կիրառել կանխարգելիչ միջոցառումներ, ինչի մեջ մտնում է դիմակներ կրելը տրանսպորտում, ժամանցի վայրերում, փակ, մարդաշատ տարածքներում: Ամեն ինչ շատ պարզ է՝ կանխարգելումը պետք է լինի երկու ուղղությամբ՝ պատվաստումներ ու սանիտարահամաճարակային կանոնների պահպանություն: Դրա արդյունքում է միայն հնարավոր թեթևացնել հիվանդանոցները, որպեսզի քովիդ հիվանդները մաքսիմալ սպասարկվեն»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular