ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Ղազինյանին 9-րդ անգամ չընտրեցին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ «Հայաստան» խմբակցությունը հերթական անգամ ընդդիմության անունից ներկայացրել էր Ղազինյանի թեկնածությունը։

«Երեքշաբթի օրերը դարձել են ղազինյանական օրեր։ Սրանով փորձ արվեց ցույց տալ, որ մեր հանձնաժողովն զբաղված է միայն ղազինյանական օրերով։ Ասեմ, որ մեր հանձնաժողովի ծանրաբեռնվածության ծավալն ամեն օր, ամեն շաբաթ մեծանում է։ Ռոբերտ Քոչարյանին և Սեյրան Օհանյանին ես առաջարկում եմ ներկայացնել այլ թեկնածուի, որպեսզի այս խնդիրը մենք օրացույցից հանենք»,- ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանի այս հերսոտումը հերթական անգամ ապացուցում է՝ գործող իշխանությունն ինքն էլ հայտնվել է իր անհեթեթ արարքների թակարդում, սակայն այլևս ի վիճակի չէ հետքայլ կատարելու և, ի վերջո, հարգելու օրենքի տառը։ Բացառապես մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքի համար «Քաղաքացիական պայմանագիրը» վերածվել է ծաղրածուների ոհմակի, թեև այդ խմբակցության մի մասն էլ հասկանում է, թե ինչ վատթար իրավիճակում է հայտնվել։

Ընդդիմությունը շարունակելու է նույն ոգով, նույնիսկ եթե Անդրանիկ Քոչարյանը ծնկաչոք գնա «Հայաստան» խմբակցության ղեկավարի մոտ ու խնդրի նոր թեկնածու առաջադրել։ Նոր թեկնածուի առաջադրումը կվնասի «Հայաստան» դաշինքի քաղաքական վարկին, իսկ այսպես պարզապես իշխանությունն է վարկաբեկվում։ Դժվար թե արմատական ընդդիմադիր ուժը ի հաշիվ իր վարկի աջակցի իր կողմից «դավաճանի» պիտակ ստացած ուժին։ Արդյունքում, 9-րդ անգամ Արթուր Ղազինյանը հաղթում է «Քաղաքացիական պայմանագրին», ցույց տալիս իշխանական ուժի սնանկությունն ու հաճկատարությունը, իսկ հանրությունն էլ տեսնում է, թե որքան անողնաշար և կամազուրկ են ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիկոլական անդամները։

Սամսոն Համբարձումյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular