ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսարանը, երբ նիկոլականներին դավաճան անվանելու համար պատգամավորին բռնի ուժով հեռացնում են Ազգային Ժողովի ամբիոնից, զզվանք է առաջացնում. Լևոն Զուրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

«Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար»:

Այսպես է գրված Սահմանադրության 96 հոդվածում: Սա սահմանադրական նորմ է, որը սահմանում է հատուկ ազատություն` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի համար: Սա ազատ խոսքի և ֆունկցիոնալ պառլամենտարիզմի գլխավոր երաշխիքներից մեկն է ցանկացած ժողովրդավարական երկրում:

Դաշնակցությունը, Գեղամ Մանուկյանը և, ընդհանրապես, ոչմիթիզականությունը (այդ թվում ընդամենը մեկ տարի առաջ նրա նվիրյալ ռահվիրա Նիկոլ Փաշինյանը) ուղղակի պատասխանատվություն են կրում վերջին պատերազմի և Հայաստանի նվաստացուցիչ պարտության հետեւանքների համար: Սակայն, այն տեսարանը, երբ նիկոլականներին դավաճան անվանելու համար պատգամավորին բռնի ուժով հեռացնում են Ազգային Ժողովի ամբիոնից, զզվանք է առաջացնում եւ ցույց տալիս, որ ներկա իշխանությունները թքած ունեն ժողովրդավարական ազատությունների եւ դրանք ամրապնդող սահմանադրության վրա:

Ռոբերտ Քոչարյանի ժամանակ հնարեցին պատգամավորների «ականջները քաշելու մասին» օրենքը եւ փորձեցին այլ պատգամավորների ձեռքերով խափանել ընդդիմության ելույթները, Սերժ Սարգսյանի օրոք ամեն տեսակի «դաղալություններով» մերժում էին վարման կարգի վերաբերյալ ելույթների հայտերը կամ մանր խորամանկությամբ ժամանակից շուտ անջատում խոսափողը: Բայց վարողի որոշմամբ բռնի ուժով արգելել ոչ հայհոյական կարծիք հայտնելը, եթե հնչեցրած բառապաշարը դուր չի գալիս իշխանությանը, նման բան երբեք չի եղել եւ իսկապես «աննախադեպ» է:

Սրանք պատրաստ են իրենց պողպատե «ժողովրդավարական մուրճով» ժողովրդավարության հերը անիծել: Ուրիշ ճանապարհ էլ չունեն. այլապես հնարավոր չէ կանգնեցնել իրենց խայտառակ կառավարմամբ մեր գլխին բերած ազգային աղետի հետեւանքով աճող դժգոհությունը:

Մի բան պարզ է. վախը դարձել է այս իշխանության գլխավոր հոգեվիճակը: Դա որեւէ լավ բան չի խոստանում ո´չ նրանց, եւ ո´չ էլ Հայաստանին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular