ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ռուսական դաշինքը տարածաշրջանում այլ հակառակորդներ չունի՝ Ադրբեջանից և Թուրքիայից բացի. Խրամչիխինը՝ միացյալ զորախմբի վարժանքների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները ցույց են տալիս, որ հայ-ռուսական ռազմական դաշինքը կա և շարունակվում է ամրապնդվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը:

«Զորքերը առանց վարժանքների, ուսուցման և կատարելագործման չեն լինում: Եթե կան զինված ուժեր, ապա դրանք պետք է շարունակ սովորեն, այլապես պետք է ցրվեն: Այնպես որ, զուտ ռազմական տեսակետից սա միանգամայն բնական երևույթ է: Իսկ եթե խոսքը ոչ թե մեկ, այլ երկու երկրի զինված ուժերի համագործակցության մասին է, ապա այդ դեպքում առավել ևս գործնական պարապմունքներով համատեղ ռազմական գործողություններ մշակելու կարիք կա», - մեկնաբանեց Ալեքսանդր Խրամչիխինը:

Ինչ վերաբերում է վարժանքների քաղաքական կողմին, ռազմական փորձագետի խոսքով՝ նույնիսկ եթե միացյալ զորախմբի զորավարժություններն իրականում քաղաքական տողատակեր չունեն, միևնույն է, շրջակա երկրներն ընկալելու են այդ միջոցառումը որպես Հայաստանի և Ռուսաստանի ռազմական դաշինքի ամրապնդում:

«Այս պարագայում, այնուամենայնիվ, սկզբունքայինը քաղաքական ասպեկտն է: Եթե զորքերի միացյալ խմբավորումը կա, ապա ո՞վ է խմբավորման հրամանատարը և ի՞նչ կլինի պատերազմի դեպքում: Ես չգիտեմ՝ կոնկրետ ո՞րն է զորավարժությունների սցենարը, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանից և Թուրքիայից բացի՝ այլ հակառակորդներ, միևնույն է, չկան: Պարզ է, չէ՞, որ Վրաստանը չի կարող լինել Հայաստանի և Ռուսաստանի հակառակորդը: Դա լուրջ չէ: Հետևաբար, Ադրբեջանից և Թուրքիայից բացի՝ ուրիշ ոչ ոք չի մնում», - կարծում է Ալեքսանդր Խրամչիխինը:

Իսկ ավելի լայն իմաստով հայ-ադրբեջանական դիմակայությունը, որին Հայաստանի և Ադրբեջանի դաշնակիցներն, իհարկե, առնչվում են այս կամ այն ձևով, ըստ մոսկովյան ինստիտուտի փոխտնօրենի՝ ավելի լայն տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մրցակցության պատկերի մեջ է տեղավորվում, որտեղ հիմնական դերակատարները սիրիական ճգնաժամի կարգավորման երեք ակտիվ կողմերն են՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:

Վերլուծաբանների կարծիքով՝ 2020 թվականի Արցախյան քառասունչորսօրյա պատերազմից հետո նշված երեք դերակատարները քողարկված, երբեմն էլ՝ բացահայտ պայքար են մղում տարածաշրջանում ուժերի նոր դասավորության, այսպես ասած՝ նոր ստատուս-քվոյի ձևավորման համար: Այդ պատճառով էլ, չնայած Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը, իրադրությունը Հարավային Կովկասում շարունակում է լարված մնալ:

Այս ֆոնին թուրք-ադրբեջանական ագրեսիվ դաշինքը չի դադարեցնում իր ապակառուցողական գործողությունները տարածաշրջանում՝ պարբերաբար զորավարժություններ անցկացնելով Արցախի գրավյալ տարածքներում կամ Նախիջևանում:

Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի գնահատմամբ՝ «սիրիական եռյակից» երկուսը՝ Ռուսաստանը և Իրանը, ըստ էության Թուրքիայի դեմ են՝ մասնավորապես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ վերաբերմունքի առումով: Բայց միևնույն ժամանակ, Մոսկվան ստիպված է լավ հարաբերություններ պահպանել Անկարայի հետ թե՛ Սիրիայի հիմնախնդրի և թե՛ էներգետիկ հարցերի և թե՛ առհասարակ աշխարհաքաղաքական ընդհանուր գործընթացների պատճառով:

Այդուհանդերձ, Ռուսաստանը, «Արմենպրես»-ի զրուցակցի խոսքով, ոչ մի դեպքում չի ուզում թույլ տալ Ադրբեջանում թուրքական զորքերի ներկայությունը:

Խրամչիխինի կարծիքով՝ Ադրբեջանն էլ իր խաղն է խաղում, և Իլհամ Ալիևի օրոք Ադրբեջանը չի լինի «Թուրքիայի 100 տոկոսանոց խամաճիկը»:

«Այստեղ շատ մեծ խաղ է ընթանում, որը բազմաթիվ նրբերանգներ ունի: Ընդ որում՝ Ռուսաստանը ոչ մի դեպքում չի ուզում թուրքական զորքեր տեսնել Ադրբեջանում, բայց միաժամանակ չի ուզում լրիվ փչացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Թեև, ըստ իս, դրանից, ի վերջո, հնարավոր չի լինի խուսափել, բայց առայժմ Ռուսաստանն ամեն ինչ անում է այդ պահը հնարավորինս հետաձգելու համար», - «Արմենպրես»-ին ասաց Ալեքսանդր Խրամչիխինը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular