Հեռախոսով խոսելու համար տաքսու վարորդն աղջկան դուրս է շպրտել մեքենայից, ապա մեքենան քշել վրան
ԻՐԱՎՈՒՆՔԵրիտասարդ աղջիկը կոտրել է ոտքն ու այժմ հիվանդանոցում է: Պատճառը եղել է տաքսու վարորդի բռի արարքը:
Բանն այն է, որ Քուինսլենդից 24-ամյա Սաշա Պանգալոն տաքսի է պատվիրել՝ աշխատանքից տուն վերադառնալու համար, սակայն վարորդը զայրացել է հաճախորդի վրա, քանի որ վերջինս սկսել է երկար խոսել է հեռախոսով, դուրս է շպրտել մեքենայից:
Սակայն կատաղած վարորդը դրանով չի սահմանափակվել՝ մեքենան քշել է փախչող աղջկա վրա: «Ես ցանականում էի ինքս դուրս գալ մեքենայից: Դուռս բաց էր, փորձում էի հանել իմ պայուսակները, բայց վարորդը դրան չսպասեց: Նա մոտեցավ և ինձ մեքենայից դուրս գցեց, ապա մեքենան քշեց վրաս», – ասում է աղջիկը: