ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավո՞ր է, արդյոք, լուծել խցանումների հարցը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևանի համար իսկական գլխացավանք են դարձել ամենօրյա խցանումները, հատկապես «պիկ» ժամերին: Հետաքրքիր է, որ առանձին փողոցներ հայտնի են առավել մեծ ու «մշտական» խցանումներով, այսինքն, որոշակի ուսումնասիրության կարիք կա, թե ինչու են հատկապես այդ հատվածներում առաջանում լուրջ խցանումներ: Մյուս կողմից՝ երեկ հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ թեկուզ միայն հանրակրթական դպրոցների արձակուրդները էապես թեթևացնում են երթևեկությունը մայրաքաղաքում: Փաստացի արձակուրդների առաջին իսկ օրը, կարելի է ասել, էական խցանումներ չկային: Այս հանգամանքը նորից մտորելու տեղիք է տալիս, թե միգուցե արժե վերադառնալ առաջարկին, որ դպրոցների, բուհերի դասերի սկիզբը զգալիորեն տարբերվեն միմյանցից, ինչպես նաև պետական հիմնարկների աշխատանքային ժամերից:

«Վարորդի ընկեր»ՀԿ-ի ղեկավար Տիգրան Քեյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ ժամանակին Ճանապարհային ոստիկանությունը նախագիծ ուներ, որտեղ գրված էր, որ դպրոցների և բուհերի դասերի ժամերի փոփոխությունը կարող է որոշակիորեն մեղմել խցանումների հետ կապված իրավիճակը: «Դա իրոք այդպես է: Բայց այս դեպքում այլ խնդիր կա. շատերն իրենց երեխաներին դպրոց են տանում և հետո գնում աշխատանքի: Եթե արտասահմանյան երկրների օրինակով մեզ մոտ էլ դպրոցները երեխաներին տեղափոխող ավտոբուսներ ունենային, ԿԳՄՍ-ն նման նախաձեռնություն կյանքի կոչեր, հնարավոր է նաև այդ կերպ խցանումները մեղմվեին:

Հակառակ դեպքում ծնողների աշխատանքի և երեխայի դասերի սկսվելու ժամերը անհամատեղելի են լինելու, և խնդիր է առաջանալու: Բացի դա, ներկայումս քաղաքային տրանսպորտը նորմալ չի շահագործվում, որ դրանով ծնողը երեխային դպրոց ճանապարհի: Կստացվի, որ մի խնդիր լուծելով՝ մեկ ուրիշ խնդրի առջև կկանգնենք»,-ասում է Քեյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular