ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվաստման գործընթացը չի համակարգվում, պարզապես խայտառակ վիճակ է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առողջապահության նախարարությունը անընդհատ կոչ է անում պատվաստվել, իրականացվում են պարտադրանքի միջոցներ, մարդկանց ստիպում են, որպես այլընտրանք, 14 օրը մեկ ՊՇՌ տեստ ներկայացնել աշխատավայր, խոսվում է, որ այդ ժամկետը կարող է կրճատվել, լուրեր կան, որ այլ սահմանափակումներ են մտցվելու: Այո, քովիդի դեմ պայքարում առ այսօր գիտությունը այլ բան չի առաջարկում, քան պատվաստումն է, այստեղ քննարկելու բան չկա: Բայց ի՞նչ է անում առողջապահության նախարարությունը պատվաստման գործընթացը խթանելու, առավել ևս՝ կազմակերպելու առումով: Բացարձակ ոչինչ:

Նույնիսկ բացօթյա «ակցիաները», տոմսերի անհեթեթ խաղարկությունները ոչինչ չեն տալիս: Բանն այն է, որ այն, ինչ այս օրերին կատարվում է հատկապես պոլիկլինիկաներում, նաև այլ բուժհաստատություններում, այլ կերպ դժվար է որակել, քան խայտառակություն: Մարդիկ ստիպված են ժամերով հերթ կանգնել, ընդ որում, «իրար գլխի» խմբված, որպեսզի կարողանան պատվաստվել: Ավելին, որոշ պոլիկլինիկաներում մարդիկ սպասում են դրսում, այնինչ արդեն բավականին ցուրտ է: «Փաստի» լրագրողը զանգահարեց մի քանի պոլիկլինիկա՝ փորձելով հասկանալ՝ կարո՞ղ է հերթագրվել պատվաստման համար, կա՞, արդյոք, նման համակարգ՝ օնլայն կամ հեռախոսազանգով:

Պատասխանեցին, որ հերթագրում չկա, ուղղակի պետք է մոտենալ և հերթ կանգնել: Ընդ որում, հատուկ շեշտեցին՝ «կենդանի հերթ»: Ստացվում է, որ մարդը պետք է աշխատանքից, դասերից կտրվի, ժամերով հերթ կանգնի պատվաստման համար: Ի դեպ, հետաքրքիր է՝ առողջապահության նախարարությունը ուսումնասիրե՞լ է, թե մեր քաղաքացիներից քանիսը առ այսօր չեն պատվաստվել նման անկազմակերպվածության ու քաոսի պատճառով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular