ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարգանքի հարկադրված մատուցում․ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր այցելել Սիրադեղյանի ընտանիքին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ ի վերջո այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին։ Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Սիրադեղյանի մահվան կապակցությամբ և իր զորակցությունը փոխանցել ընտանիքի անդամներին: Վանո Սիրադեղյանի մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 16-ին, և գրեթե 9 օր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը չհամարձակվեց ցավակցություն հայտնել պետական գործչի և անվանի գրողի մահվան կապակցությամբ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, որ չափազանց շատ բանով է պարտական Վանո Սիրադեղյանին, ընդամենը հանձնարարել էր պետական հանձնաժողով ստեղծել՝ Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու համար։

Վստահ ենք՝ Փաշինյանը նույնիսկ այս հարկադրված այցը չէր կատարի, եթե հանրությունը չալեկոծվեր նրա այլանդակ պահվածքից։ Նույնիսկ այն անձինք, ովքեր առանձնապես ջերմ վերաբերմունք չունեն Վանո Սիրադեղյանի նկատմամբ, տարակուսած էին Նիկոլ Փաշինյանի պահվածքից, թե ինչպես կարող է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հինգ րոպե ժամանակ «չգտնել» ցավակցական հեռագիր ուղարկելու համար։ Պետական հանձնաժողովը, ի դեպ, օրեր շարունակ անգործության է մատնված, ոչինչ չի ձեռնարկել մահացած մարդու աճյունը Հայաստան բերելու համար։ Վանո Սիրադեղյանի կինն է նրբանկատորեն հայտնել, թե ինքը կկազմակերպի նրա աճոյւնի տեղափոխությունը Հայաստան, ինչը, Ռուզան Տոնոյանի խոսքով ծանր գործ է։ Ինչևէ, միայն 9 օր անց Փաշինյանը բարեհաճեց անձամբ գնալ, ցավակցել, և աղքատիկ մի հաղորդագրություն տարածել՝ կարծես իր պարտքը կատարված համարելով։ Իսկ հանրությունը հերթական անգամ ականատես դարձավ, թե ինչպիսի բարոյական անկում ապրող մարդու է վստահել իշխանության ղեկը Հայաստանում։

Տարոն Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular