ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱ․ Հարություն Մերդինյանը կպայքարի մեդալի համար

ՍՊՈՐՏ

Հարություն Մերդինյանը աշխարհի առաջնության երզափակիչում է եւ քիչ անց դուրս կգա մրցահարթակ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ճապոնիայից հայտնեց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

«Հարություն Մերդինյանը մասնակցում է: Քիչ անց կմեկնարկի նժույգ թափեր վարժության եզրափակիչը, որից հրաժարվել է Տոկիո-2020-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, ճապոնացի Հաշիմոտո Դաիկին եւ առաջին պահեստայինը: Հարություն Մերդինյանը մտավ լավագույն 8-ի մեջ: Մեկ ժամից կմեկնարկի»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի Կիտակյուշու քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Հարություն Մերդինյանին չէր հաջողվել դուրս գալ նժույգ թափեր վարժության եզրափակիչ:

Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած նժույգ թափեր վարժության որակավորման փուլում Եվրոպայի չեմպիոնը գրավել էր 10-րդ տեղը՝ 14,666 միավոր: Եզրափակիչի ուղեգրեր նվաճեցին առաջին 8 տեղերը գրաված մարզիկները։ 9-11-րդ տեղերը գրաված մարզիկները եզրափակիչի պահեստայիններ էին։

Լուսինե Շահբազյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular