ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր և ինչո՞ւ են «բզբզում» ձկնորսության թեման. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին Գեղարքունիքի մարզի մի խումբ ձկնորսներ փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ դժգոհելով, որ իրենց թույլ չեն տալիս ձուկ որսալ Սևանից։ Նրանք նշում էին, որ սահմանված չափաքանակը լրացել է, իրենք շարունակել են ձկնորսությամբ զբաղվել, բայց ձկնորսական նավակները ուժով հեռացրել են տարածքից։ Ձկնորսները դժգոհում էին նաև սահմանված չափաքանակից, քանի որ, իրենց խոսքերով, հազիվ 4-5 ձուկ են կարողացել որսալ՝ ընտանիք պահելու համար։

Այստեղ առկա է խնդիր, որը միաշերտ չէ: Մի կողմից՝ իհարկե, կարևորագույն հարց է սոցիալական գործոնը, քանզի տարածաշրջանի բնակչության մի մասը հենց ձկնորսությամբ է ապրում: Մյուս կողմից՝ ոչ պակաս առաջնային նշանակություն ունի Սևանա լճում կենսապաշարի արդյունագործական նպատակով օգտագործման կանոնակարգված իրականացումը, ինչպես նաև ապօրինի ձկնորսության դեմ պայքարը: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս երկու խնդրի միջև «գործում» են որոշակի շրջանակներ, որոնք մի կողմից՝ շահարկելով սոցիալական գործոնը՝ «բզբզում» են թեման, այդ թվում՝ կազմակերպելով նաև «ճանապարհի փակում» օպերացիան, մյուս կողմից՝ փորձում են «կոտրել» շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին, որը փաստացի պատերազմ է հայտարարել անօրինական ձկնորսությանը:

Ի դեպ, նշենք, որ 2020 թվականին ընդունվել են իրավական ակտեր, որոնք միտված են կանոնակարգել վերը նշած ոլորտը: Հաշվի առնելով սիգի որսի հետ կապված նշյալ կարգավորումները՝ ՇՄ նախարարությունը այս տարի ևս նախաձեռնել էր սիգի արդյունագործական որսի երկրորդ փուլ, որի վերջնաժամկետ էր սահմանվել հոկտեմբերի 15-ը: Այսինքն, այստեղ գործ ունենք ոչ միայն սահմանաչափի, այլև կոնկրետ ժամկետի հետ, ինչի մասին նախապես հայտարարված է եղել: Միայն թե անհասկանալի է, թե ինչ 4-5 օրվա ժամկետ էր ուզում Գեղարքունիքի մարզպետը, եթե նաև ինքը պետք է տեղյակ լիներ, որ հոկտեմբերի 15-ից այլևս սիգի արդյունագործական որս չի կարող իրականացվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular