ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թաթոյանի փաստարկները բխում են Հայաստանի շահերից, այլ հարց է, որ դա կարող է այս իշխանությանը հաճելի չլինել. Վարդեւանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն կարող է իր թեկնածուին առաջադրել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին,  ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Նշենք՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարել է, որ Թաթոյանը հակահեղափոխական դիրքերից է հանդես եկել, նրա պաշտոնավարմանը մի քանի ամիս է մնացել։

Ըստ Վարդեւանյանի՝ այդ հարցը շրջանառության մեջ դրվեց իշխանական ներկայացուցիչների կողմից այն պայմաններում, երբ Արման Թաթոյանը խոսում էր ՀՀ սահմաններում հանցավոր կերպով գտնվող ադրբեջանական զինված ուժերի վերաբերյալ.

«Փոխանակ աջակցեն Մարդու իրավունքների պաշտպանին, վերահաստատեն նրա դիրքորոշումները, իշխանության ներկայացուցիչները սկսեցին քննադատել նրան, մի հատ էլ արժանահավատությունը կասկածի տակ դրեցին. սա խայտառակություն է։ Սա եւս մեկ անգամ վկայում է, որ այս իշխանությունների հայտարարությունները եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հայտարարությունները շատ հետաքրքիր կերպով մեկտեղված են։ Գիշերվանից ամբողջ ադրբեջանական մամուլը խոսում է այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանին քննադատեն ու հղում են անում իշխանության ներկայացուցիչներին այդ քննադատումը հիմնավորելու համար»։

Արամ Վարդեւանյանը նկատեց, որ Արման Թաթոյանն այնպիսի փաստահավաք առաքելություն է իրականացնում, որոնք օգտագործվում են որպես փաստարկներ՝ միջազգային տարբեր հարթակներում.

 

«Բխում են բացառապես Հայաստանի Հանրապետության շահերից։ Այլ հարց է, որ Հայաստանի Հանրապետության շահից բխող հանգամանքը կարող է այս իշխանություններին կարող են լինել ոչ հաճելի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular