ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսի թեստերի գները կարող են հասնել մինչեւ 20000 դրամ. արդեն նկատվում է դեֆիցիտ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 14-ից, երբ քաղաքացիները, ԱՆ նախարարի հրամանով, ստիպված էին կա՛մ պատվաստվել, կա՛մ բացասական թեստի պատասխան ներկայացնել, լաբորատորիաներում, որտեղ իրականացվում են կորոնավիրուսի թեստավորումներ, քաղաքացիների մեծ կուտակումներ ու հերթեր են։ Պատվաստումից խուսափող քաղաքացիները, ըստ նախարարի հրամանի, ստիպված են բացասական թեստի պատասխան ներկայացնել գործատուին, որպեսզի հետագայում չզրկվեն աշխատանքից։

Մեր աղբյուրները հայտնում են, որ, պարտադիր թեստավորման պահանջով պայմանավորված, երկրում սկսում է նկատվել թեստերի դեֆիցիտ, ինչն էլ հետագայում կարող է հանգեցնել թեստերի գնաճի։ Ինչպես հայտնի է, տեղական արտադրությունը ունակ չէ մեծ քանակությամբ թեստեր մատակարարել, թեստերը ներկրվում են արտերկրից, սակայն թեստեր ներկրողները մի բան հաշվի չեն առել, որ նախարարի հրամանով պարտադիր թեստավորման պահանջը ուժի մեջ մտնելուց հետո հսկայական հերթեր են գոյանալու լաբորատորիաներում թեստավորման համար։

Թեստեր ներկրողնեից մեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այսօր արդեն երկրում կա կորոնավիրուսի թեստերի պակասորդ, եւ բացառված չէ, որ թեստերի գները նորից բարձրանան՝ հասնելով մինչեւ 20.000 դրամի։ Քայլեր կձեռնարկի սրա դեմ կառավարությունը, թե ոչ, դժվար է ասել, չնայած որ կառավարությունը համավարակի դեմ պայքարը տեսնում է միայն կոլեկտիվ պատվաստան միջոցով։

Ի դեպ, լաբորատորիաներում թեստերի համար հերթերն էլ լի են կորոնավիրուսով վարակման վտանգով, քանի որ քաղաքացիների հերթերի ու կուտակումների հետեւանքով խախտվում են հակահամաճարակային կանոնները, ու թեստավորման լաբորատորիաները փաստացի դառնում են կորոնավիրուսի տարածման օջախներ։

Թերեւս Հայաստանում ավելի քան 600,000 քաղաքացի արդեն իսկ նման խնդիրներից խուսափելու ու համավարակի դեմ պայքարելու նպատակով պատվաստվել է՝ ազատվելով նաեւ ամսական մի քանի անգամ թեստերի վրա գումար ծախսելու խնդրից։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular