ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստավրոպոլի ձեռնարկությունները Հայաստանում ներկայացրել են իրենց արտադրանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

stv24.tv-ն գրում է, որ Ստավրոպոլի ձեռնարկությունները մասնակցել են  ArmProd Expo-2021 միջազգային ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել Երևանում: Ինչպես տեղեկացնում է տարածաշրջանի Տնտեսական զարգացման նախարարությունը Հայաստանի մայրաքաղաքում հավաքվել են ավելի քան 80 կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում  Ստավրոպոլից չորս կազմակերպություններ:

Ստավրոպոլի երկրամասի հավաքական տաղավարում, որը կազմակերպվել էր Ձեռնարկատիրության աջակցության տարածաշրջանային հիմնադրամի արտահանման կենտրոնի կողմից, ներկայացվել են Ստավրոպոլի 4 արտադրողների ապրանքներ։ Ստավրոպոլի երկրամասը ցուցահանդեսին ներկայացել էր հանքային ջրեր և մսամթերք արտադրող ձեռնարկություններով, տարածաշրջանի կաթնամթերքի առաջատար գործարաններից մեկով և քիմիական արտադրանք արտադրող ընկերությամբ:

Ստավրոպոլի տաղավարն առանձնահատուկ հետաքրքրություն էր ներկայացնում այցելուների և ցուցահանդեսի այլ մասնակիցների համար: Իսկ տարածաշրջանային ձեռնարկությունների ներկայացուցիչները հնարավորություն են ստացել շփվելու պոտենցիալ դիստրիբյուտորների և ապագա գործընկերների հետ:

Ցուցահանդեսում տեղի են ունեցել գործնական հանդիպումներ մի քանի արտասահմանյան ընկերությունների հետ, որոնց հետ բանակցությունները կշարունակվեն առաջիկայում: «Ստավրոպոլի արտադրողները ակտիվորեն փնտրում և մուտք են գործում միջազգային վաճառքի շուկաներ: Այդ գործընթացում ձեռներեցությանը աջակցելու համար նրանց օգնում է տարածաշրջանային ենթակառուցվածքը: Նման միջոցառումներին ընկերությունների մասնակցությունը ապահովելը աջակցության հիմնական տեսակներից է», - ասել է տարածաշրջանային տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Սերգեյ Կրինինը:

Ստավրոպոլի երկրամասի մասնակիցները նշել են, որ այդ գործարար ծրագիրը լավ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու երկրների և տարածաշրջանների գիտական ​​և արտադրական ներուժին, ինչպես նաև փոխշահավետ հարաբերություններ հաստատելուն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular