ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունիքի մարզպետին հորդորում եմ քաղաքացիների հետ շփվելիս լինել առավել զուսպ ու կոռեկտ․ Թագուհի Թովմասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր առավոտից կապի մեջ եմ Գեղարքունիքի մարզի ձկնորսների հետ, որոնք իրենց խաբված են զգում ու ճարահատյալ փակեցին Երևան-Սևան ավտոմայրուղին: Իսկ մարզային իշխանությունները դեռ հոխորտում են:

Ինձ դիմած Գեղարքունիքի մարզի մի շարք բնակիչներ բարձրաձայնում են Սևանա լճից ձկնորսություն կատարելու արգելքի մասին։ Նրանք մասնավորապես նշում են, որ ձկնորսություն կատարելու սահմանված չափաքանակը լրացել է, ինչի արդյունքում ձկնորսական նավակները ուժով հեռացվել են տարածքից։

Իսկ մինչ այդ, չի իրացվել քաղաքացիների լսելի լինելու իրավունքը, որը դրդել է նրանց փակել փողոցը, քանզի նրանց պնդմամբ ձկնորսության սահմանված չափանաքանակը շատ փոքր է, ինչը առաջացնում է սոցիալական մեծ խնդիրներ և բազմաթիվ բնակիչներ կանգնել են իրենց ապրուստի միակ միջոցը կորցնելու վտանգի առջև։

Այս առիթով արդեն գրավոր դիմել եմ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին՝ խնդրելով ուսումնասիրել քաղաքացիների կողմից բարձրացվող հարցը և ներկայացնել իրականացվող օպերատիվ քայլերը՝ խնդրի լուծման ուղղությամբ։

Հիշեցնում եմ, որ դեռևս 2020 թվականի օգոստոսի 24-ին անդրադարձել եմ ձկնորսների կողմից բարձրաձայնած խնդիրին, արձանագրել մի քանի խնդրահարույց հարցեր, ձկնորսների հետ միասին զբաղվել այդ խնդիրներով և թվում էր կառավարության հետ համատեղ լուծումը գտնվել է։ Բայց ոչ, մարդիկ հայտարարում են, որ խաբված են:

Կարծում եմ՝ ցանկության դեպքում հնարավոր է գտնել լուծումներ, որոնք հնարավորություն կտան անաշխատանք մնալու վտանգ զգացող ձկնորսներին պահել իրենց ընտանիքները, հոգալ ապրուստի միակ միջոցը եւ միաժամանակ կառավարելի օգտագործել մեր ազգային հարստությունը՝ ձկնապաշարները: Մենք պեռք է բացառենք տարիներ առաջ արձանագրված իրավիճակը, երբ Սիգը դարձել էր հազվագյուտ հանդիպող ձկնատեսակ:

Հ. Գ.Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին հորդորում եմ քաղաքացիների հետ շփվելիս լինել առավել զուսպ ու կոռեկտ, օգտագործել պաշտոնյային հարիր բառապաշար»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular