Հայաստանում պատվաստման հետ կապված իրավիճակում փոփոխություններ կլինեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում պատվաստման հետ կապված իրավիճակում կարող են փոփոխություններ տեղի ունենալ, որոշ հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում։
ՀՀ աշխատող քաղաքացիները հոկտեմբերի 14-ից պարտավոր են գործատուին ներկայացնել պատվաստման հավաստագիր կամ 14 օրը մեկ բացասական արդյունքով ՊՇՌ թեստ։ Այժմ քննարկվում է ամենշաբաթյա պարբերականությամբ թեստավորման պատասխան պահանջելու հարցը։ ՀՀ առողջապահության նախարարությունը դիտարկում է նաև չպատվաստված քաղաքացիների համար բուժումը վճարովի դարձնելու, հանրային վայրեր միայն QR-կոդերով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով մուտք գործելու հնարավորությունը։
Կառավարությունն առաջարկում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարել, որպեսզի գործատուն կարողանա զրկել աշխատավարձից կամ աշխատանքից հեռացնել այն աշխատակցին, ով ժամանակին պատվաստման հավաստագիր կամ ՊՇՌ թեստ չի ներկայացրել։
Հոկտեմբերի 18-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 588 385 քաղաքացի, որից երկու դեղաչափ է ստացել 184 954, իսկ առաջինը՝ 403 431 մարդ։
