ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու՝ Արման Թաթոյանի առաջարկը լիովին արդարացված է․ ՀՀ–ում ԱՄՆ նախկին դեսպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան (2004-2006թթ.) Ջոն Էվանսը լիովին արդարացված է համարում Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու մասին Հայաստանի օմբուդսմենի առաջարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Էվանսը գրել է Թվիթերի իր էջում՝ մեկնաբանելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 18-ին ահազանգել էր, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ ապօրինաբար ներխուժած ադրբեջանական զինված ուժերը մեծ ապաստարաններ են կառուցել Հայաստանի ինքնիշխան տարածքում, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ և բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: ՄԻՊ-ը շեշտել էր, որ ադրբեջանական զինված ուժերը ֆիզիկապես ներկա են հենց այն հողատարածքներում, որոնք պատկանում են ՀՀ քաղաքացիներին՝ օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներով:

Թաթոյանի խոսքով՝ Հայաստանի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը ոտնահարում է բնակիչների կյանքի ու անվտանգ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և այլ կենսական իրավունքներ:

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել անհապաղ սկսել ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին Հայաստանի գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ընկած ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց:

Պաշտպանության նախարարությունը, սակայն, արձագանքել էր, որ ՄԻՊ-ի այդ պնդումները «ակնհայտորեն ուռճացված են», քանի որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում, մեծ ապաստարաններ, կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել, ավելին՝ նրանց կողմից այդպիսի աշխատանքների փորձերը հաջողությամբ կանխվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular