ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եկել ենք հասկանալու». ՀՀ նախագահն ընդունել է ԵԽ ներկայացուցիչներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Պատվիրակության կազմում են ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները:
 
«Մենք այստեղ ենք՝ հասկանալու, թե ինչպես են ընթանում ԵԽ-Հայաստան 2019-2022 թթ․ Գործողությունների ծրագրի կյանքի կոչման աշխատանքները»,- ասել է պատվիրակության ղեկավար Մարթեն Էհնբերգը՝ նշելով, որ այցը լավ հնարավորություն է իրավիճակին տեղում ծանոթանալու, քննարկումներ ունենալու և տեղեկատվություն ստանալու առումով:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության գործում Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվող աջակցությանը:
 
Երկրի զարգացման և ժողովրդավարության ամրապնդման համատեքստում Սարգսյանը մասնավորապես կարևորել է հավասարակշռված կառավարման համակարգի առկայությունը, հակակշիռների ու զսպումների արդյունավետ մեխանիզմներ ունեցող սահմանադրության ընդունումը, որը կնպաստի ինչպես երկրի ժողովրդավարական առաջընթացին, այնպես էլ հնարավորություն կտա երկրի զարգացման տեսանկյունից լիարժեք և արդյունավետ ներգրավել սփյուռքի մարդկային ներուժը:
 
Սարգսյանն ու դեսպանները մտքեր են փոխանակել հետպատերազմական իրավիճակի, մասնավորապես մարդասիրական, սահմանային խնդիրների շուրջ:
ՀՀ նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է:

Պատասխանելով դիվանագետների հարցերին՝ Սարգսյանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանի զարգացման ուղղությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ Հայաստանի ապագան արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացն են:

Նա անդրադարձել է նաև հոկտեմբերի 23-ից 24-ը Դիլիջանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին (որի հիմնական թեմաները նվիրված են լինելու գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը և նոր տեխնոլոգիաներին), ինչպես նաև գալիք տարի նախատեսվող՝ գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին:
 
Հիշեցնենք` ԵԽ-Հայաստան 2019-2022 թթ․ Գործողությունների ծրագիրը, որի համար 750 000 եվրո է հատկացվել, իրականացնում է Եվրոպայի խորհուրդը ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։
 
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել առողջապահական ծառայությունների բարելավում՝ առողջապահական ծառայություններում նոր տեխնոլոգիաների, ինչպիսիք են՝ հեռաբժշկության, բժշկական գրառումների էլեկտրոնային տվյալների համակարգի ներդրման միջոցով, քրեակատարողական հիմնարկներում պահվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առողջապահական իրավունքների պաշտպանության ապահովում, կանխարգելիչ առողջապահության, մասնավորապես՝ սանիտարահամաճարակային և հիգենիկ պայմանների և հսկողության մեխանիզմների բարելավում, քրեակատարողական հիմնարկներում հիվանդանոցային (հատուկ) բժշկական խնամքի և ծառայությունների արդիականացում։
Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի նոյեմբերին և կավարտվի 2022 թվականի ապրիլին։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular