ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ելույթը բովանդակային առումով շատ թույլ էր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկու օր առաջ ԱՊՀ երկրների ղեկավարների հեռավար հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ մեղադրեց Հայաստանին և Իրանին։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

Հարցին, թե քաղաքագետն ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանի նախագահի ելույթը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ու պատասխանը՝ Ալիևի հնչեցրած մեղադրանքներին Սուրեն Սուրենյանցը պատասխանել է. «Ալիևը իր ավանդական «մեղադրանքների» շարքը համալրեց ևս մեկով՝ նա Հայաստանին և Իրանին, ըստ էության, մեղադրեց նարկոթրաֆիկի մեջ, որը չափազանց ծանր մեղադրանք է։ Մենք, իհարկե, սովոր ենք Ալիևի անպատասխանատու հայտարարություններին, բայց նկատի ունենանք, որ նման պնդում արվեց շատ բարձր ամբիոնից, ու կասկածից վեր է, որ այդ հայտարարությունը տիրաժավորվելու է։ Իրանն արդեն մի քանի բարձրաստիճան ղեկավարի մակարդակով շատ կոշտ արձագանքել է Ալիևի այդ ելույթին, իսկ Ադրբեջանի նախագահից անմիջապես հետո ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանը տվեց շատ ոչ համարժեք պատասխան: Այնպիսի տպավորություն էր, թե Փաշինյանը չի լսել՝ իրենից առաջ ինչ է խոսում Ալիևը։ Ընդհանրապես, Փաշինյանի երեկվա ելույթը բովանդակային առումով շատ թույլ էր: Նա նախ՝ պատասխան չտվեց Ալիևի՝ նարկոթրաֆիկին վերաբերող մեղադրանքին, ընդհանրապես չանդրադարձավ նախորդ օրը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին, որի հետևանքով վեց վիրավոր ունեցանք, ընդհանրապես, Ղարաբաղի խնդրին շատ մակերեսային և դիլետանտ անդրադարձ եղավ վարչապետի կողմից։ Այսինքն՝ մենք գործ ունենք Ալիևի հերթական ագրեսիվ ելույթի ու Նիկոլ Փաշինյանի բովանդակազուրկ պատասխանի կամ արձագանքի հետ»։

Անդրադառնալով այն հարցին, թե նման պատասխանը ինչո՞վ եք բացատրում քաղաքագետն ասել է. «Միշտ հակված եմ կարծելու, որ գործող իշխանության ձախողումների կամ ֆիասկոյի հիմնական պատճառը շատ խորքային դիլետանտիզմն է, քաղաքականության չիմացությունը, ամբարտավանությունը, պոռոտախոսությունը, պրոֆեսիոնալիզմի իսպառ բացակայությունը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular