ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լքում են «նավը»՝ «շառից-փորձանքից հեռու» տրամաբանության մեջ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 14-ին ընտրություններ տեղի կունենան Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ դեկտեմբերի 5-ին՝ միանգամից 36 համայնքում, այդ թվում՝ Աշտարակում, Վաղարշապատում, Գավառում, Սևանում, Վանաձորում, Հրազդանում, Նոյեմբերյանում և այլն: ՏԻՄ-երը «զավթելու» մարմաջի շրջանակներում իշխանությունները տևական ժամանակ նախապատրաստվում են այդ ընտրություններին, տեղերում ստեղծել են համապատասխան շտաբներ, աշխատում են տեղական ակտիվիստների ու «տասովչիկների» հետ:

Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերի 17-ի ընտրությունները, հատկապես Գորիսում ու Գյումրիում դրանց արդյունքները մեծապես խափանել են նրանց պլանները ու սառը ցնցուղի էֆեկտ ունեցել: Երեկ ողջ օրը մենք տարբեր համայնքներից տեղեկություններ էինք ստանում, որ ՔՊ-ի տեղական շտաբները պարզապես քարուքանդ են լինում: Բանն այն է, որ դեպրեսիվ ու ապատիկ տրամադրություններ են թե՛ շատ ՔՊ-ականների, թե՛, առավել ևս, նշյալ ակտիվիստների ու «ձայն կպցնողների» շրջանում, ինչի արդյունքում նրանք սկսել են լքել ՔՊ-ի «նավը»:

Խոսքը հատկապես նրանց է վերաբերում, որոնք «լավ» են եղել թե՛ նախկինների հետ, թե՛ ներկաների հետ, ու վստահ լինելով, որ իշխող ուժն առանց մեծ ջանքերի հաղթելու է ՏԻՄ ընտրություններում, տեղավորվել էին Փաշինյանի «դրոշի ներքո»: Սակայն կիրակի օրվա ընտրություններից հետո առավել առարկայական են հասկացել, որ այդ «նավը» սուզվում է բոլոր ասպեկտներով, ուստի արագորեն փորձում են դիրքավորվել՝ «շառից-փորձանքից հեռու» տրամաբանության մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular