ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը հնարավորություն է ստացել վրեժ լուծել Ադրբեջանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

pravda.ru –ն գրում է, որ պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանը կանգնել է երկմտրանքի առջև. կամ փորձել բարելավել հարաբերությունները թուրքերի հետ, ովքեր կոտորել են հայերին անցյալ դարասկզբին, կամ կրկին վստահել Ռուսաստանին, որը չունի (և չուներ) ԼՂՀ հակամարտության կարգավորման ռազմավարություն: Խնդիրը կայանում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի անորոշության պահպանման մեջ: Այս երկմտրանքը ներդրված է Մոսկվայի միջնորդությամբ հրադադարի համաձայնագրում և հանգեցրել է այն բանին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների արմատները չեն վերացվել: Եվ այս տարվա ընթացքում Հայաստանի համար ամեն ինչ ստացվում էր ծայրահեղ անբարենպաստ, բայց Իրանը հայտնվեց իր շահերով: Պատերազմի ավարտից մեկ տարի անց Թեհրանը հասկացավ, որ իր հյուսիսային սահմանին նոր աշխարհաքաղաքական իրողություն է՝ Ադրբեջանը նոր թափ է առել, իսկ Հայաստանը թուլացել է: 

Ադրբեջանի կողմից սպառնալիքները Իրանի հասցեին բազմաթիվ են: Նախ, Ադրբեջանը շատ սերտ կապեր ունի Իսրայելի հետ: Բաքուն Իսրայելին է մատակարարում իր նավթի 40% -ը և նրանից ակտիվորեն գնում ժամանակակից սպառազինություն: Պարսիկները վստահ են, որ իրենց միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեն սպանվել է իսրայելական անօդաչու թռչող սարքերի կողմից, որոնք արձակվել են ադրբեջանական Սիտալչայ ավիաբազայից:

Երկրորդ  հերթին ինչպես  Pravda.Ru- ին ասել է արևելագետ, իրանագետ Կարինե Գևորգյանը, Իրանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը աճում է կապված Ադրբեջանի սուննիզացիայի վերաբերյալ Իրանի շիաների երկարամյա պնդումների հետ, որն ընթանում է «Թուրքիայի կողմից զգալի ճնշման ներքո»: «Այսօրվա Ադրբեջանում ապրողների նախնիները կազմել են իրանական քաղաքակրթության մաս: Ավելին, 120-150 տարի առաջ նրանք ատում էին օսմանցիներին և թուրքերին կապված Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած շիաների հրեշավոր ցեղասպանության հետ: Բայց թուրքերը կարողացել են այդ ամենը շրջել 180 աստիճանով, իսկ դա Իրանի համար վտանգ է ներկայացնում, քանի որ ակտիվորեն համապատասխան քարոզչություն է իրականացվում նաև իրանական Ադրբեջանում», - ասել է քաղաքագետը: Ավելացնենք, որ իրանական Ադրբեջանի տարածքում ապրում է մինչև 30 միլիոն էթնիկ ադրբեջանցի, մինչդեռ Ադրբեջանի բնակչությունն ինքնին կազմում է 10 միլիոն մարդ:

Երրորդ հերթին Իրանը նկատել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից զորավարժությունների աճ իր սահմանների մոտ, այդ թվում՝ Կասպից ծովում: Այս հիմնական պատճառներից ելնելով էլ պարզ է, թե ինչու է Իրանը ակտիվորեն միջամտում Անդրկովկասյան գործընթացներին:

Կարինե Գևորգյանի խոսքով  Երևանն այսօր «փոքր սուբյեկտ» է, այն «կողքի է ընկած», իսկ «հետտրավմատիկ սինդրոմը դեռ երկար կզգացվի»: Սակայն իրանական սոցիալական ցանցերն ակտիվորեն քննարկում են այն լուրերը, թե Թեհրանն ու Երևանը ռազմական համաձայնության են եկել Հայաստանում իրանցի ռազմական խորհրդականների տեղակայման վերաբերյալ: Եթե ​​դա այդպես է, ապա Հայաստանը կկարողանա դուրս գալ «թմբիրի» վիճակից ընտրելով հետագա վարքագիծ:

Անուղղակիորեն այդ լուրը հաստատվում է Թեհրանի այն հայտարարությամբ, որ ինքը պատրաստ է կառուցել նոր տարանցիկ ճանապարհ Հայաստանի տարածքով դեպի Վրաստան՝ Գորիս-Կապան մայրուղուն զուգահեռ: Նոր ճանապարհն անցնելու է Սյունիքի մարզով, որը Հայաստանը վախենում է ամբողջությամբ կորցնել Բաքվի սողացող օկուպացիայի պատճառով: Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ևս պետք է անցնի նույն Սյունիքի մարզով, որի միջոցով Թուրքիան որոշել է տրանսպորտային միջանցք ստեղծել դեպի Ադրբեջան և Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա: Այդ միջանցքը, ըստ հրադադարի պայմանագրի, պետք է «ապաշրջափակեր տարածաշրջանային հաղորդակցությունները», ի դեպ, նաև դեպի Իրան ճյուղավորմամբ: Բայց քանի որ համաձայնագրերում կոնկրետ չի նշված ապաշրջափակման ուղիների մասին, որպես Զանգեզուրի միջանցքի իսկական այլընտրանք հայտնվել է իրանական նոր մայրուղին, որի դեպքում Երևանից չի պահանջում ընդունել սահմանների փոխճանաչումը և խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ:

Կարինե Գևորգյանը Pravda.Ru- ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Իրանը մտադիր է դառնալ «շատ լուրջ» տարանցիկ համաշխարհային հանգույց հյուսիս-հարավ գծի երկայնքով: Հետևաբար, նա «չի հրաժարվում հաղորդակցություններից ոչ Սիրիայի, ոչ Թուրքիայի, ոչ Լիբանանի, ոչ էլ Ռուսաստանի տարածքներով»: Փորձագետը կարծում է, որ Զանգեզուրի միջանցքը «կարող է ապահովել միայն ռազմական բեռների տեղաշարժը Թուրքիայի և Ադրբեջանի միջև, հետևաբար, այդ հաղորդակցությունն, ըստ էության, ունի միայն ռազմաքաղաքական նպատակ»: Հետևաբար, եթե Հայաստանն ապացուցի «համաշխարհային հանրությանը», որ կարող է ապաշրջափակել հաղորդակցություններն Իրանի, և ոչ թե Թուրքիայի հետ, ապա դա կլինի նրա թեկուզ փոքր, բայց վրեժը Ադրբեջանից:

Իսկ ո՞րն է 3 + 3 ձևաչափի ապագան: Բոլոր շահագրգիռ կողմերը, հավանաբար, կփորձեն լուծել խնդիրները 3 + 3 ձևաչափով՝  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աջակցությամբ: 3 + 3 ձևաչափով մի կողմից իբր Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը կմասնակցեն բանակցություններին, իսկ մյուս կողմից  Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան: Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի խոսքով  Վրաստանի համար դժվար կլինի մասնակցել բանակցություններին Ռուսաստանի հետ, սակայն երկիրը պետք է ինչ -որ ձևով ներկայացված լինի խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում:Կարինե Գեւորգյանը այն կարծիքն է հայտնել, որ իր տեղեկություններով, 3 + 3  առաջարկը թուրքական է եղել, իսկ Լավրովը, լինելով դիվանագետ, «ոչ» չի ասել: «Դիվանագետը չպետք է ասի ոչ, բայց Լավրովը հավանաբար ենթադրել է, և, կարծում եմ, ԱԳՆ վերլուծաբանները արդեն հասկացել են, որ այդ ձևաչափը դժվար թե կյանքի կոչվի, միայն թեկուզ այն պատճառով, որ Վրաստանը փաստացի գտնվում է Ռուսաստանի հետ պատերազմական վիճակում»,-  ասել է քաղաքագետը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular