ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերիներն Ադրբեջանում պահվում են քաղաքական սակարկությունների նպատակով․ ՀՀ ՄԻՊ-ն` ուկրաինացի գործընկերոջը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Եվրոպայում առաջատարներից համարվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը ուսումնասիրելու նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

Մարդու իրավունքների ազգային հաստատություններին տրվող անկախության ամենաբարձր «Ա» կարգավիճակն ունեցող երկու կառույցների ներկայացուցիչները համատեղ քննարկում են ունեցել փակ հաստատություններում աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկայացրել են սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված երաշխիքները, փակ հաստատություններում աշխատանքի սկզբունքներն ու մոտեցումները, ինչպես նաև փախստականների ու ապաստան հայցողների ոլորտում իրականացվող աշխատանքը։

Երկու երկրների օմդուդմաններն անդրադարձել են իրենց երկրներում առկա մարդու իրավունքների վիճակին, մտահոգող զարգացումներին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բարձրացրել է ադրբեջանական կողմում պահվող գերիների վերադարձի հարցը՝ նշելով, որ նրանք պահվում են քաղաքական սակարկությունների նպատակով․ այդ մասին կան նաև փաստագրված ապացույցներ։

Հանդիպման ավարտին երկու երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարները ստորագրել են համագործակցության վերաբերյալ հուշագիր։

Այցի ընթացքում տեղի կունենան այցեր ՔԿՀ-ներ, ՁՊՎ-ներ և այլ վայրեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular