ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավադրություն ՀՀ քաղաքացու դեմ․ ինչպե՞ս պղծել պետական խորհրդանիշները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարությունն օրեր առաջ տարօրինակ մի որոշում կայացրեց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում այսուհետ որպես ծննդավայր կարող է նշվել ոչ թե Հայաստանը, այլ այն բնակավայրը, որտեղ նա ծնվել է: Համապատասխան օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերն ուղարկվելու են խորհրդարան։ Չէր հասցրել հանրությունը մարսել այս առաջարկի ողջ անհեթեթությունը կամ գիտակցել դրա տակ թաքնված վտանգները, երբ հաջորդեց նոր հարվածը։

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություն կատարել Կառավարության որոշման մեջ։ Ներկայումս քաղաքացու անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով, բացառությամբ մինչև 16 տարեկանների, ինչպես նաև զինապարտ քաղաքացիների: Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի: Երկու տարով սահմանափակվելու է նաև արտերկրում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման առավելագույն ժամկետը։ Ոստիկանությունը որևէ բաց հիմնավորում չի ներկայացրել՝ վկայակոչելով ընդամենը ինչ-որ գաղտնի որոշում։ Տևական ժամանակ էլ դադարեցված էր անձնագրերի տրամադրումը, իբր տպագրական խնդիրների պատճառով։ Այս ամենը լուրջ հիմքեր են տալիս կարծելու, որ իշխանությունը նոր և լրջագույն դավադրություն է նյութում ՀՀ քաղաքացիների դեմ։

Տարօրինակ չէ՞, որ երկու տարի անց հանկարծ բոլորս կզրկվենք անձնագրից։ Անձնագիրը ՀՀ սեփականությունն է, քաղաքացու ինքնությունը հաստատող միակ վկայականը, և ի՞նչ է ցանկանում անել Նիկոլ Փաշինյանի ազգադավ իշխանությունը՝ մեզ բոլորիս միանգամից զրկելով անձնագրից։ Այս իշխանությունը նույնիսկ 10 տարով տրամադրվող անձնագրերը ժամանակին չի հանձնում, ո՞ւր մնաց երկու տարին մեկ կազմակերպի այդ գործընթացը։ Հարցեր են, որոնք հստակ պատասխանի կարիք ունեն։ Թեև այդ պատասխանները վաղուց բարդ է ստանալ Նիկոլ Փաշինյանից։ Նա հերթական անգամ խուսանավելու է, իսկ ողջամիտ քաղաքացիների դեմ լարի զոմբիների իր բանակին։ Զոմբիներին, ի դեպ, անձնագիր երբեք էլ պետք չէ։

Վահան Սերոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular