ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԻՄ ընտրությունների թարմ հետքերով. Ավետիք Չալաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
 
Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում, չնայած գործող իշխանության կատաղի հակազդեցությանը և «գոտկատեղից ներքև» տարբեր հարվածներին, ընդդիմության թեկնածուները հաղթանակ տարան Գյումրիում, Գորիսում և Մեղրիում: Սա հունիսի 20-ի հիասթափեցուցիչ համապետական ընտրություններից հետո շատ կարևոր ձեռքբերում է թե՛ ընդդիմության, և թե՛ ողջ հասարակության համար, և բացահայտում է մի քանի կարևոր իրողություն՝
ա) գործող իշխանության կողմից տարվող պարտվողական քաղաքականությունը, շարունակական զիջումները թշնամուն ավելի և ավելի մեծ հանրային դժգոհություն են առաջացնում, նույնիսկ այն հասարակական շրջանակներում, որոնք դեռևս չորս ամիս առաջ աջակցել են այդ իշխանությանը որպես հնարավոր «չարյաց փոքրագույն»,
բ) տեղերում հանրային աջակցություն են ստանում այն մարդիկ, ովքեր իրենց ապրած կյանքով և գործերով են վաստակել իրենց հեղինակությունը, և ոչ թե կուսակցական պատկանելությամբ՝ նախկին թե ներկա,
գ) երբ գործող իշխանությունը բախվում է այդպիսի մարդկանց վճռական դիմադրությանը, նրա ամբողջ ադմինիստրատիվ մեքենան՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ը, դատախազությունը, դատարանները կարող են բավարար չլինել այդ դիմադրությունը հաղթահարելու համար, մանավանդ երբ այն համատարած բնույթ է ստանում.
Այս ամենը ճանապարհ է բացում երկրում որակապես նոր իշխանություն ձևավորելու համար, և ի վերջո իրապես ազգային և ժողովրդավարական պետություն դառնալու համար: Սա երկար ճանապարհ է, որ մենք պետք է հետևողականորեն անցնենք, մինչ այդ ես շնորհավորում են ընդդիմության բոլոր այն թեկնածուներին, որոնք երեկ դժվարին պայքարում արժանի հաղթանակ են տարել: Հատուկ ցանկանում եմ առանձնացնել Առուշ Առուշանյանին, որն այդ հաղթանակը տարել է՝ գտնվելով գործող իշխանության կողմից պարտադրված մեկուսացման մեջ, և շնորհակալություն հայտնել նրա բոլոր թիմակիցներին՝ այդ պայմաններում միասնականություն և վճռականություն ցուցաբերելու համար:
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular