ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մռայլ ամպեր» սահմանին. Պուտինի և Փաշինյանի հանդիպումից հետո հարցեր են մնացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

eadaily.com-ը գրում է, որ  «ժամացույցների սինխրոնացումը» փոխաբերություն է, որը հիանալի տեղավորվում է Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքների գնահատման մեջ, և առաջին անգամ չէ, որ այդ երկու ղեկավարները հերթով կրկնել են այն։ Այդ մասին գրել է  Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող, Սերգեյ Մարկեդոնովը Bunin& հեռագրական ալիքում: Ռուս քաղաքագետը նշել է, որ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը  2021 թվականին արդեն չորրորդ անգամ են հանդիպել: Բանակցությունների այդ խտությունը հեշտ է բացատրել: Կովկասում ձևավորվում է նոր ստատուս քվո, և Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո անորոշությունները չեն նվազել ագամ մեկ տարվա ընթացքում: Թուրքական ամբիցիաներին զուգահեռ  Իրան է նախանշել իր հատուկ պահանջները: Իսկ Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին «ամպերը դեռ մռայլ» են  չնայած բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին այս երկրների ղեկավարների հայտարարություններին:

 «Բայց ո՞րն է հոկտեմբերի 12 -ին Պուտինի և Փաշինյանի հանդիպման «կարևորագույն» առանձնահատկությունը: Այն տեղի է ունեցել, մի կողմից, հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման մասին խոսակցությունների վերածննդի ֆոնին, ընդ որում և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը դրական են արտահայտվել այդ թեմայի շուրջ, իսկ «սահմանին մռայլ ամպեր»-ը հնարավորություն են բարձրացնել խաղադրույքները  դիվանագիտական ​​սեղանի շուրջ նստելուց առաջ, - ասել է Մարկեդոնովը, - մյուս կողմից տեսանելի է հայ-ադրբեջանական վեճի աշխարհաքաղաքականացում»:

«Անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Իրանի գործոնը: Առայժմ Արևմուտքը «որոշ ժամանակով թաքնվել է»: Բայց դա չի նշանակում, որ նրան  պետք է հանել հավասարումից: Իհարկե, բանակցությունների վրա ազդեցություն ունի նաև Ղարաբաղի վերաբերյալ առաջին համատեղ հայտարարության ստորագրման գալիք տարեդարձը: Մոսկվան պետք է ցույց տա, որ իր մատը զարկերակի վրա է, և իրենից լավագույն հաշտեցող չկա: Ավելին, Ռուսաստանի հատուկ դերը ճանաչված է ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում, - ասել է փորձագետը, -այնուամենայնիվ, Ռուսաստանի համար  հարց է այն, թե ինչպե՞ս ձեռք բերված պայմանավորվածությունները փոխակերպել հետպատերազմյան հաշտեցման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի իրական քայլերի»:

«Հայաստանն ունի իր հատուկ ճաշացանկը: Դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որը ադրբեջանական կողմը համարում է փակված: Փաշինյանը Պուտինի հետ շփման նախօրեին դիվանագիտորեն ձևակերպել է իր երկրի շահը  այն ներկայացնելով որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ադամ Ռուսաստանի նախագահի կարծիք: Մոսկվայի համար հեշտ գործ չէ մանևրելով հակամարտ կողմերի ծայրահեղությունների միջև   կարգավորման գործընթացում առաջատարի իր դիրքի պահպանումը», - եզրափակել է փորձագետը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular