ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր խաղացող Հարավային Կովկասում. Հայաստանը՝ գլոբալ ցնցումների էպիկենտրոնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխարհը թևակոխում է բացարձակապես նոր աշխարհառազմավարական դարաշրջան, և այդ փոփոխությունը զուգակցվում է՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական աննախադեպ ցնցումներով, ճգնաժամերով՝ նոր որոշումների և դիրքավորումների անհրաժեշտության առջև կանգնեցնելով բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին: Այս փուլում, որում էական դերակատարություն ունեցան նաև 44-օրյա պատերազմն ու դրա հետևանքները, Հարավային Կովկասն առանցքային տարածաշրջանի է վերածվում, որի նկատմամբ գլոբալ խաղացողների հետաքրքրությունն աճում է օրեցօր:

Տարածաշրջանային առաջատար լրատվամիջոցների էջերում վերլուծաբանները շարունակում են ինտենսիվորեն քննարկել, ավելին՝ թիրախավորել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի առաջին պաշտոնական այցը Երևան: Հնդկաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, բնականաբար, չի կարող վրիպել՝ ինչպես հայ հասարակության, այնպես էլ՝ ՀՀ ռազմավարական դաշնակցի ուշադրությունից, ինչպես նաև չի կարող չանհանգստացնել Թուրքիային, Պակիստանին և Ադրբեջանին, որը շարունակում է Հայաստանի շրջափակման և դիվանագիտական մեկուսացման քաղաքականությունը:

Հնդկաստանի նման զարգացող և ընդլայնվող միջազգային խաղացողի առարկայական հետաքրքրությունը, կոնկրետ գործունեությունը Հարավային Կովկասում կարելի է դասել՝ որպես փոփոխվող և նոր ձևավորվող աշխարհակարգի բաղադրիչ, թեև պետք է նաև նշել, որ Հնդկաստանն ու Հայաստանը սկսել են միմյանց «շոշափել» և քննարկել «Հյուսիս-Հարավ» ծրագրի հնարավորությունները դեռևս նախորդ իշխանությունների օրոք: Հասկանալիորեն ներկայումս Հնդկաստանի հետաքրքրությունը ավելի առարկայական տեսք է ձեռք բերում, պայմանավորված տարածաշրջանային զարգացումներով և ամրապնդվող Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ալյանսի առավելապաշտական ծրագրերով, որոնցում կենտրոնական դերակատարություն ունի, այսպես կոչված, Զանգեզուրի, Թուրանական կամ Նախիջևանի միջանցքը: Սակայն, ինչպես տեսնում ենք, Իրանի կտրուկ դիրքավորումը Հարավային Կովկասում Սյունիքի մարզի նկատմամբ վերոնշյալ ալյանսի հավակնությունների ֆոնին փոխում է զարգացումների ընթացքը, ավելին, նոր խաղացողներ է ներգրավում ռեգիոն, ի դեմս Հնդկաստանի: ՀՀ իշխանությունների կամքից և գործողություններից անկախ՝ տարածաշրջանային խաղացողների շահերի շնորհիվ նոր աշխարհաքաղաքական հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի Հանրապետության համար: Ի դեպ, Հնդկաստանը հայտ է ներկայացնում դառնալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ, և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթներ առաջ Նյու Յորքում իր աջակցությունը հայտնեց այս հայտին: Այս հայտը, ըստ մի շարք միջազգայնագետների, խոսում է Նյու Դելիի գլոբալ հավակնությունների, նոր միջազգային դերակատարության և դրան ԱՄՆ աջակցության մասին:

Ներկայումս գլխավոր հարցն այն է, թե որքան հեռուն կարող է գնալ Երևան-Նյու Դելի գործընկերությունը, և որքանով Երևանում նախանշված պրոյեկտները՝ հատկապես «Հյուսիս-Հարավ» մուլտիմոդալ ճանապարհային միջանցքը, Պարսից ծոց-Սև ծով, կիրականացվեն համակարգված կերպով և ժամանակին: Ռուսական «Ռեգնում»-ի էջերում քաղաքագետ Տարասովը գրում է, որ դեռ պետք է հասկանալ՝ արդյոք Ջայշանկարի այցը արարողակարգային միջոցառում էր, թե՞ երկկողմ հարաբերություններում նոր փուլի մեկնարկ: Սակայն, նրա խոսքով, հստակ է, որ Հնդկաստանը Հայաստանին դիտարկում է՝ որպես ռազմավարական գործընկեր: «Ինչ վերաբերում է Երևանին, ապա նրան պետք է մանրամասնորեն վերլուծել սեփական հեռանկարները Կովկասյան ռեգիոնի սահմաններից դուրս եկող «մեծ խաղում» մասնակցության տեսանկյունից»,- հստակեցնում է Տարասովը:

Նա նաև նշում է, որ դեռ ոչ ոք չի կարող ասել՝ կունենա՞, արդյոք, Հնդկաստանը հստակ կովկասյան ռազմավարություն, կմտնի՞ արդյոք «երրորդ օղակ», որն իրենից ներկայացնում է ողջ միջազգային արենան, որտեղ Հնդկաստանը փորձելու է զբաղեցնել գերտերության տեղ, ստանձնելով միջազգային խաղաղության և անվտանգության հարցերում առանցքային խաղացողի դերակատարություն:

«168 Ժամ»-ի հետ զրույցում Ռազմավարական վերլուծության վրացական կենտրոնի (GSAC) առաջատար վերլուծաբան Գելա Վասաձեն ասաց, որ Հնդկաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ բացատրվում է շատ պարզ՝ Ադրբեջանի նկատմամբ Պակիստանի հետաքրքրությամբ: Ըստ նրա, հայտնի առճակատման գիծը Հնդկաստանի և Պակիստանի միջև զգացնել է տալիս, և գործում է հետևյալ տրամաբանությունը՝ «ով ընկերություն է անում» Պակիստանի հետ, «ընկերություն չի անում» Հնդկաստանի հետ՝ և հակառակը: Դա, նրա որակմամբ, բացարձակ բնական բան է:

«Ինչ վերաբերում է Հնդկաստանի հետաքրքրությանը, ապա այդ շահը ռեգիոնում եղել է ու կա Չաբահարի նավահանգիստը և դրա հեռանկարները մեր մեծ տարածաշրջանում: Այդ նավահանգիստը դեռ ողջ ծանրաբեռնվածությամբ չի գործում, քանի որ կա իրանական երկաթուղային ճանապարհների խնդիր, դրանք այնքան էլ լավ վիճակում չեն: Ի դեպ, Չաբահարի նավահանգիստը միակ իրանական նավահանգիստն է, որն ամերիկյան պատժամիջոցների տակ չէ, բոլոր մնացյալ նավահանգիստները պատժամիջոցների տակ են: Լոգիստիկայի տեսանկյունից լիովին հնարավոր է, որպեսզի ավտոմոբիլային միջանցք գործի Իրանով, Հայաստանով, հետո Վրաստան, բեռների մի մասը կարող է գնալ Թուրքիա, ապա դեպի Հարավային Եվրոպա, մյուս մասը՝ վրացական նավահանգիստներ, մյուս մասը՝ Հյուսիսային Ռուսաստան»,- ասաց Վասաձեն:

Նրա խոսքով, տարածաշրջանում հետաքրքրական իրավիճակ է, նոր հնարավորություններ, որոնք Հայաստանը կարող է օգտագործել: «Հնդկաստանը հետաքրքիր երկիր է, մեծ ներուժով, Հնդկաստանը դեռ Չինաստանի հետ չի մրցակցում, սակայն հնարավոր է, որ հեռանկարում մոտենա, ուստի բոլորին խորհուրդ կտայի հետաքրքրվել Հնդկաստանով»,- ասաց Վասաձեն:

Վրացի վերլուծաբանի խոսքով, Վրաստանը Հնդկաստանի մասնակցությամբ լոգիստիկ ծրագրերում լիովին բաց է, քաղաքական հարաբերությունները Վրաստան-Հնդկաստան դեռ փոքր են, Վրաստանում նոր է բացվում Հնդկաստանի դեսպանատուն, մինչ այդ Հայաստանում էր միայն գործում դեսպանատուն:

«Բայց կարծում եմ, հուսամ, որ կսերտանան շփումները: Շփումների քչությունը թույլ չի տալիս հասկանալ ու հստակ ասել, թե ինչ կարող են և ինչ են ցանկանում հնդիկները մեր տարածաշրջանում»,- ասաց Վասաձեն:

Հարցին՝ հնարավո՞ր է համատեղել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը «Հյուսիս-Հարավի» հետ, Գելա Վասաձեն ասաց, որ կարելի է համատեղել: «Տրանսպորտային միջանցքները կարելի է համատեղել, ու ռեգիոնի համար կարևոր է բոլոր տրանսպորտային միջանցքների բացումը: Նաև նշեմ, որ միջանցքներից մեկը չպետք է ունենա առավելություն մյուսի նկատմամբ»,- ասաց Վասաձեն:

Ուշագրավն այն է, որ Հայաստանի ինտելեկտուալ շրջանակները, սակայն, հույս ունեն, որ Իրանը, Հնդկաստանը իրենց քաղաքականությամբ և նրանց հետ կապվող գլոբալ լոգիստիկ ծրագրերը կխափանեն թուրք-ադրբեջանական միջանցքային ծրագրերը, քանի որ Հայաստանում որևէ մեկի համար գաղտնիք չեն Ադրբեջանի հավակնությունները Սյունիքի նկատմամբ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս է խոսել Սյունիքի, Սևանա լճի և Երևանի ադրբեջանական պատկանելության մասին: Եվ ներկայիս փուլում Իրանի նոր վարչակազմին հաջողվել է ճնշել Թուրքիայի և Ադրբեջանի վերջին շրջանում ակտիվացած հրապարակային ուղերձները՝ ուղղված միջանցք բացելուն: Թեև սրա փոխարեն կարծես Ադրբեջանը վերջին օրերին կրկին գործի է դրել ուժի բաղադրիչը, թիրախավորելով հայկական հենակետերն Արցախում ու Հայաստանում: Մեկ անգամ չէ, որ ադրբեջանցի և որոշ ռուս փորձագետներ նշել են, թե ադրբեջանական կողմը կարող է միջանցք բացել ուժի գործադրմամբ: Եվ ամենավատն այն է, որ Հայաստանը վերածվել է աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմի, և դեռ հայտնի չէ՝ ինչպիսի ելք կունենա այդ պայքարը ՀՀ-ի համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular