Գերմանիան և Թուրքիան շարունակելու են բանակցությունները թալիբների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիան ու Թուրքիան մտքեր են փոխանակել իրենց պատվիրակությունների և Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջև բանակցությունների վերաբերյալ: Այս մասին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով այս պաշտոնում իր հրաժեշտի այցն է կատարել այդ երկիր:
«Բնականաբար, մենք քննարկել ենք իրավիճակն Աֆղանստանում: Որպեսզի Աֆղանստանի բնակիչները չդառնան մաքսանենգների ու փոխադրողների զոհը, մենք պետք է ապահովեն հումանիտար օգնության ցուցաբերումը»,- ասել է Մերկելը: Նա հայտնել է, որ կողմերը որոշել են շարունակել բանակցությունները թալիբների հետ և այդ գործընթացի մասին տեղյակ պահել միմյանց: