ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մինչև 2022թ. վերջ պետական պարտքն ավելացնել ևս 3,4 միլիարդով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կանխատեսումների համաձայն՝ այս տարվա վերջին մեր երկրի պետական պարտքը կկազմի 4 տրիլիոն 509 մլրդ դրամ, իսկ հաջորդ տարվա վերջին կհասնի 5 տրիլիոն 29 մլրդ դրամի։ Եթե սա վերածենք դոլարի, ապա կստացվի, որ 2021թ. վերջին պետական պարտքը կկազմի 9,2 մլրդ դոլար, իսկ 2022թ. վերջին՝ 10 մլրդ 260 մլն դոլար։ 2022թ. պետական բյուջեի ուղերձի համաձայն՝ հաջորդ տարի, կառավարությունը նախատեսում է պարտքը ավելացնել ևս 520 մլրդ դրամով կամ առնվազն 1 մլրդ դոլարով։ Նիկոլ Փաշինյանը, ով մշտապես իր ելույթներում դեմ է եղել վարկերի ներգրավմանը և պետական պարտքի ավելացմանը կարճ ժամանակահատվածում կարողացավ Հայաստանին գցել մեծ պարտքերի տակ։ Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, Հայաստանի պետական պարտքը 3,3 տրիլիոն դրամ էր, որը համարժեք էր 6,8 մլրդ դոլարի։ Հիմա սպասվում է, որ 2022թ. վերջին պարտքը կանցնի 5 տրիլիոն դրամից կամ կկազմի 10,2 մլրդ դոլար։

Նախկին բոլոր իշխանությունները 27 տարվա ընթացքում կուտակել են 6,8 մլրդ դոլարի պարտք։ Միայն Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մինչև 2022թ. վերջ այն ավելացնել ևս 3,4 միլիարդով։ Եթե իրականանան կառավարության կանխատեսումները, ապա կստացվի, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում Հայաստանի պետական պարտքը մինչև 2022թ. վերջ կավելանա 1,7 տրիլիոն դրամով, ինչը համարժեք կլինի 3,4 մլրդ դոլարի։ Սա այն գումարն է, որ պարտքի տեսքով 2018-2022թթ. ընթացքում Հայաստանի վրա թողնելու է Նիկոլ Փաշինյանը։ Ներկայումս Հայաստանի պետական պարտքը շուրջ 8 մլրդ 953 մլն դոլար է։ Այս տարվա 8 ամսում պարտքն ավելացել է 985 մլն դոլարով։ Հաճախ չի լինում, որ պարտքը, նման կարճ ժամանակահատվածի կտրվածքով, այդքան մեծ թռիչք է արձանագրում։ Այս տարի պատկերն այդպիսին է։ Բայց դատելով սպասումներից՝ հաջորդ տարի էլ պարտքի աճը պակաս ակտիվ չի լինելու։

Կառավարության կանխատեսումների համաձայն՝ ՀՆԱ հարաբերությամբ պարտքի ցուցանիշը այս տարի կնվազի։ Այս տարի նրանք ակնկալում են փակել պարտք-ՀՆԱ 64,1 տոկոս հարաբերությամբ։ Հաջորդ տարի պարտքի ու ՀՆԱ-ի հարաբերությունը կլինի 63,9 տոկոս։ Կառավարությունը հույս ունի, որ տնտեսական աճը թույլ կտա խուսափել ՀՆԱ նկատմամբ պարտքի ցուցանիշի վատացումից։ Նախորդ տարվա 7,4 տոկոս անկումից հետո, այս տարվա համար կառավարությունը կանխատեսում է ՀՆԱ 6,5 տոկոս աճ։ Հաջորդ տարվա համար էլ ակնկալիքը 7 տոկոս է։ Սա էլ, թերևս, պիտի բերի պարտքի ցուցանիշի որոշ բարելավման, որը կտրուկ վատացել էր անցած տարվա տնտեսական անկումից հետո։ 2020թ. վերջին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը հասավ 67,4 տոկոսի, ինչը պատմականորեն ամենաբարձր և ամենավատ ցուցանիշն էր, որը երբևէ արձանագրվել էր։ Տնտեսական աճին զուգահեռ՝ կառավարությունը մտադիր է թուլացնել պարտքի բեռը։ Այստեղ սակայն կա մի շատ կարևոր խնդիր՝ որքանո՞վ հնարավոր կլինի ապահովել տնտեսական աճի նախանշվող ցուցանիշները։ Նախկինում էլ նման խնդիր դրված էր, բայց ինչպես տեսանք՝ հակառակը եղավ։ Պարտքը շատ ավելի արագ աճեց, քան ՀՆԱ-ն, ինչի հետևանքով ունեցանք պարտքային բեռի կտրուկ մեծացում։

Հարց է առաջանում, թե արդյոք այս անգամ մեր կառավարությանը կհաջողվի՞ խուսափել դրանից, թե՞ կրկին կհայտնվենք խորացող պարտքային թակարդի մեջ։ Ինչի պատասխանը ցավոք ցույց կտա միայն ժամանակը։ Առկա անկայունության ու տարածաշրջանային լարվածության միջավայրում՝ տնտեսության զարգացման հեռանկարները խիստ մշուշոտ են, տնտեսական աճի ռիսկերը՝ շատ բարձր։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետի աթոռին հայտնվելուց հետո Հայաստանում ոչ միայն առկա խնդիրները լուծում չեն ստանում, այլ երկիրը հայտնվում է մի շարք նոր ու ավելի լուրջ խնդիրների առաջ։ Եթե նախկինում տնտեսությունը մանր քայլերով առաջ էր գնում, այսօր արդեն շատ լուրջ վտանգի առաջ է, անվտանգության որևէ երաշխիք այս իշխանությունները չեն կարողանում ապահովել, իսկ թանկացումները, առողջապահական և կրթական համակարգի խնդիրները բնակչությանը ստիպում են արտագաղթել։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular