ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի պես թշնամու հետ խաղաղության գնալը հայ ժողովրդի համար լինելու է ինքնասպանություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում կրակ էին բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում էր ստացել վեց զինծառայող: Տեղեկությունը հայտնել էր Արցախի պաշտպանության բանակը։ Այս թեմայով զրուցել ենք «Հայ ազգային ճակատ» կազմակերպության ղեկավար, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի հետ։

Հարցին, թե արդյոք Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ գործողությունների ռազմական գործիչն ասաց․ «Թշնամու գործողությունները միտված չեն ռազմական լայնածավալ գործողություններ վերսկսելուն և դրանք հիմնականում Արցախում խաղաղապահ զորքերի դեմ իրականացվող քայլեր են, որովհետև Ադրբեջանը ցանկանում է, որ Արցախի տարածքից հեռանա Ռուսաստանն իր խաղաղապահ առաքելությամբ։ Ի հեճուկս Ադրբեջանի՝ Ռուսաստանը ցույց է տալիս, որ այս տարածաշրջանում ինքն ունի կարևորագույն դերակատարում, որ առանց իրեն այստեղ որևէ գործընթաց չի կարող լինել, ուստի սա ավելի շատ ուժի ցուցադրություն էր՝ ընդդեմ Ռուսաստանի։ Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը որևէ բան ստիպելու ցանկություն չունի, որովհետև Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ բոլոր հարցերում սինքրոն է աշխատում, ուստի Ալիևը Փաշինյանին որևէ բան պարտադրելու կարիք չունի»։

Անդրդադառնալով թշնամու հետ խաղաղություն գնալու խոսակցություններին` Գևորգ Գևորգյանը ասել է․ «Ադրբեջանի պես թշնամու հետ խաղաղության գնալը հայ ժողովրդի համար լինելու է ինքնասպանություն։ Ադրբեջանի հետ խաղաղության գնալը նշանակում է՝ ստորագրել հայ ազգի ինքնասպանության փաստաթուղթը, Փաշինյանը դա է անելու, թեև մտածում է, թե գուցե դա էլ մարսի։ Մեր իշխանությունն ընդամենը զբաղված է ժամանակ ձգելով, որպեսզի վերջնականապես ստորագրի մի խաղաղության պայմանագիր, որի արդյունքում բավարարելու է Ալիևի դրած պահանջը՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս Կառավարությունը չի կարող երաշխիք տալ, որ Արցախը չի կարող անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ, որովհետև իշխանության է եկել հենց դրա համար։ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ կա մի փոքր հատված, որն իրեն կուրորեն վստահում և հավատում է, ուստի ինքն իր այդ պլանն իրականացնելու համար երկրում ստեղծում է կառավարելի քաոս։ Փաշինյանն իր առաջ դրված պլանը կատարում է՝ Ալիևի հետ համաձայնեցված»։

Եվ որպես Ալիևի հետ համաձայնեցված աշխատանքի օրինակ՝ Գևորգ Գևորգյանը վկայակոչեց այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսի ժամանակ Հայաստանի հասցեին Ալիևի հնչեցրած մեղադրանքներին որևէ հակափաստարկով չպատասխանելը։

«Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրում է նարկոբիզնեսով զբաղվելու համար, Փաշինյանն ի պատասխան՝ ասում է, որ իրավապահ մարմինները բացահայտումներ են անում այդ ուղղությամբ։ Ադրբեջանը Հայաստանին դարձնում է իր հայտարարություններով այս տարածաշրջանի ամենամեծ չարիքը, թե իբր իրենք այդ չարիքին պատերազմում հաղթեցին, իսկ մեր իշխանազավթիչը հաստատում է Ալիևի ասածը»,- ասաց Գևորգյանը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular