ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտված, նվաստացված ղեկավարը չի կարող արժանապատիվ և արդյունավետ հետապնդել մեր շահերը նրան պարտության և նվաստացման ենթարկած ղեկավարի առաջ. Լևոն Զուրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
ՆԻԿՈԼ, ՀԵՌԱՑԻՐ
 
Այսօր, հոկտեմբերի 15-ին, ԱՊՀ երկրների ղեկավարների հեռավար հանդիպումն էր, որը հեռարձակվում էր «Россия 24» հեռուստաալիքով, եւ մեզ բախտ վիճակվեց (կամ միգուցե՝ դժբախտություն) ուղիղ եթերում ունկնդրել Ալիեւի եւ Փաշինյանի ելույթները։
 
Ալիեւն իր ելույթում մեղադրեց Հայաստանին բազմաթիվ հանցագործությունների մեջ, Ադրբեջանի տարածքները օկուպացնելու եւ ամբողջությամբ ավերելու, մզկիթները քանդելու կամ մուսուլմաններին հատուկ վիրավորելու նպատակով մզկիթներում խոզեր պահելու, Իրանի հետ միասին, ըստ էության, պետականորեն նարկոտրաֆիկ կազմակերպելու եւ նմանատիպ այլ բաների համար։
 
Նրանից անմիջապես հետո ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը։ Մի կողմ թողնեմ ռուսերենի գրավոր տեքստը դժվարությամբ եւ անգրագետ մարդու առոգանությամբ կարդալու խնդիրները, որոնք բնորոշ են նաեւ իր անգլերենին։ Բովանդակությամբ դա մի խղճուկ ելույթ էր, որում Փաշինյանը ոչ մի համարժեք պատասխան չտվեց Ալիեւի շահարկումներին ու ստերին եւ Հայաստանին այդպիսի լայն լսարանի առջեւ նվաստացնելու փորձերին։
Մասնավորապես, Փաշինյանը հերթական անգամ չներկայացրեց ղարաբաղյան հակամարտության էությունը եւ պատերազմական գործողությունների հրահրման իրական մեղավորներին։ Պետք էր ասել, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի կառավարության միջեւ հակամարտության գլխվավոր պատճառը եղել է Ադրբեջանի՝ ըստ էության ցեղասպան մտադրությունը ռազմական գործողություններով հայաթափելու Արցախը, որը հանդգնել էր պահանջել անվտանգություն եւ ազատություն։ Պետք էր ասել, որ անվտանգության գոտին ստեղծվել էր հենց մարդկանց կյանքն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, այն բանից հետո, երբ Ադրբեջանում տեղի ունեցան հայերի բազմաթիվ ջարդեր, իսկ հետագայում նաեւ Ադրբեջանը բազմիցս խախտելով զինադադարի մասին պայմանավորվածությունները եւ ՄԱԿ֊ի անվտանգության Խորհրդի բանաձեւերը, վերսկսել էր պատերազմական հարձակումները։ Փաշինյանը այս ամենը չգիտի՞, թե՞ նպատակահարմար չի համարել հիշատակել։ Ստացվեց այնպես, կարծես Ադրբեջանն իրեն պահել է հրեշտակի պես, իսկ դաժան եւ վայրի հայերը օկուպացրել են Ադրբեջանի տարածքները եւ զբաղվել քանդարարությամբ եւ վանդալիզմով։
 
Նիկոլը նաեւ չբացատրեց, որ ղարաբաղյան հակամարտության ավարտի մասին Ալիեւի պնդումներ անհիմն են, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ ազատության խնդիրը, ինչը, ինչպես արդեն ասվեց, ղարաբաղյան հակամարտության բուն պատճառն է։
 
Ալիեւի մեղադրանքները Իրանի հետ պայմանավորված նարկոտրաֆիկ կազմակերպելու վերաբերյալ հավասարազոր էին Հայաստանն ու Իրանը կազմակերպված հանցագործությամբ զբաղվող եւ այն հովանավորող պետություններ հայտարարելուն, ինչին պետք էր շատ հստակ հակահարված տալ։ Ալիեւի պնդումները պետք է որակվեին որպես ստախոս թշնամական պրոպագանդա, որն ուղղված է հաշտության եւ լարվածության, ինչպես նաեւ էթնիկ ատելության մթնոլորտի հաղթահարման բոլոր ջանքերի դեմ։ Սակայն Նիկոլը վախենում էր տալ Ալիեւի կամ Ադրբեջանի անունը, անգամ երբ խոսեց այն մասին, որ սադրանքները մեր տարածաշրջանում ամենօրյա առօրյա են դարձել։
Փաշինյանի նման վախվորածության պատճառը ակնհայտ է, եւ այն որեւէ կապ չունի դիվանագիտության կամ խաղաղության հաստատման անհրաժեշտության հետ։ Նրա պահվածքը նման է քուչի պոռոտախոս լակոտի վարքին, որը հոխորտում է փողոցային կռվից առաջ, իսկ հետո ընդունում իրեն ծեծածի գերակայությունը։ Համարժեք չեն ոչ նրա սպառնալից հոխորտանքը պատերազմից առաջ, ոչ էլ՝ պարտությունից հետո ամենինչում զիջելու եւ ամեն գնով Ալիեւի բարկությունից խուսափելու ցանկությունը։
 
ԱՊՀ այսօրվա նիստը ցույց տվեց, թե ինչպես է Փաշինյանը «պաշտպանում» մեր ազգային շահերը միջազգային բանակցություններում։ Նման ղեկավարով եւ նրա քաղաքականությունն իրականացնող ներկայացուցիչներով եւ դիվանագետներով մենք բոլոր բանակցություններում եւ հարթակներում ներկայացվելու ենք սխալ, անհամոզիչ եւ արդյունքում անընդհատ պարտվելու ենք։ Այս ամենը ցույց է տալիս նաեւ, որ պարտված, նվաստացված ղեկավարը չի կարող արժանապատիվ եւ արդյունավետ հետապնդել մեր շահերը նրան պարտության եւ նվաստացման ենթարկած ղեկավարի առաջ, ոչ միայն տգիտության, այլ նաեւ՝ զուտ հոգեբանական պատճառներով։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular