ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քարոզչությունը պետք է ակտիվացնել. Ադրբեջանը երկու հայց է ներկայացրել Հայաստանի դեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ երկու միջազգային դատարաններ  կքննեն Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցերը: Այդ մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան Բելառուսի պետական ​​համալսարանում կայացած միջոցառման ժամանակ:

 «Այսօր մենք մի պետության քաղաքացիներ ենք, որն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը և վերականգնել մարդու խախտված իրավունքները: Հակամարտության ավարտը չի նշանակում պատերազմի ավարտ», - ասել է նա: Ըստ այդ հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավարի հետպատերազմյան շրջանում քարոզչությունը պետք է ակտիվացնել: «Ադրբեջանը նոր իրականություն է ստեղծել տարածաշրջանում: Այժմ մենք և Ադրբեջանի բոլոր պաշտոնական կառույցները կանգնած ենք այդ իրողությունը միջազգային հանրությանը փոխանցելու խնդրի առջև: Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ երկու միջազգային դատարաններում: Բնականաբար, դա դեռ վերջը չէ: Հետագայում Հայաստանի դեմ հայցերը կներկայացվեն նաև այլ միջազգային դատարաններին», - ասել է Աբդուլաևան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ղեկավարը ևս մեկ անգամ հայտարարել էր, որ Հայաստանի պատմությունը, անցյալը և պետականությունը կեղծ են: Բացի այդ, նա պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանի տարածքի մի մասը սկզբնապես ադրբեջանական հողեր են եղել: Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարը հանձնարարել է հանրապետության պատմաբաններին պարզել «Այաստան» (Հայաստան) բառի ծագումը:  Ադրբեջանը նաև մեծ ջանքեր է գործադրում ապացուցելու համար, որ հայկական պատմական ժառանգությունը գոյություն չունի, և այն, ինչ կա, Կովկասյան Ալբանիայի ժառանգությունն է, որը հնագույն պետություն է ձևավորված 2 -րդ դարավերջին Արևելյան Անդրկովկասում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular