ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժիշկ Արմեն Չարչյանի վիճակը ծանր է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անազատության մեջ գտնվող հայտնի բժիշկ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը մնում է ծանր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Նա նշեց, որ Ա. Չարչյանի մոտ առկա հիվանդության տեսակը՝ շաքարային դիաբետի ծանր ձև՝ ինսուլինակախյալ, ստանում է 100-ից ավելի միավոր ինսուլին, ինչը խնդրահարույց հանգամանք է առողջական վիճակի առումով:

Ինչ վերաբերում է դատարանի կողմից նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությանը, պաշտպանն ասաց, որ դատաբժշկական եզրակացությանը մինչ օրս չունեն:

«Սպասում ենք, թե երբ կլինի, որպեսզի հաջորդ դատական նիստում դատաբժշկական եզրակացության պայմաններով վերջնականապես քննարկվի Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, քանի որ գրավի վերաբերյալ իմ միջնորդության լուծումը դատարանը հետաձգեց՝ պայմանավորելով այդ եզրակացությամբ»,- ասաց Է. Ալեքսանյանը:

Նա հայտնեց, որ Արմեն Չարչյանն այլևս քաղաքացիական հիվանդանոցում չէ, այժմ գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Մեկ օր անց Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Հավելենք, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular