ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում աշխատանքային միգրանտները պետք է տիրապետեն ռուսաց լեզվին. Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանում աշխատանքային միգրանտների համար չափազանց կարևոր են ադապտացիայի խնդիրները: Այս մասին այսօր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք բոլորս լավ հասկանում և գիտենք, թե քանի աշխատանքային միգրանտ է աշխատում Ռուսաստանում Համագործակցության երկրներից: Ե՛վ ձեզ, և՛ մեզ համար կարևոր է, որ մարդիկ հարմարվեն, Ռուսաստանում հեշտությամբ մտնեն նորմալ կյանքի մեջ, լավ, գոնե պետք է տիրապետել ռուսաց լեզվին», - ասել է Պուտինը:

Ռուսական պետության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է Ռուսաստանը. «Հասկանալ, թե որն է Ռուսաստանի մշակույթը, Ռուսաստանի և նախկին Խորհրդային Միության ժողովուրդների միջև հարաբերությունները՝ ինտեգրվելու և ոչ միայն փող աշխատելու, այլև լիարժեք կյանք ապրելու համար երկրում», - հավելել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular