ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ-ը նոր մանրամասներ է ներկայացրել Երասխի հատվածում կրակոցների և հրդեհների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղը պարբերաբար ենթարկվում է ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության՝ թե՛ ցերեկ, թե՛ գիշեր ժամանակ:

Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Այսօր՝ 2021թ. հոկտեմբերի 15-ին գյուղը կեսօրից հետո կրկին ենթարկվել է թիրախային գնդակոծության:
Ադրբեջանական զինծառայողների սանձարձակությունն այն աստիճանի է հասել, որ դիտավորյյալ կրակոցներով հրդեհել է Երասխ համայնքի բնակչի խոտի 8 հազար հակ: Ոչնչացվել է ձմռան ողջ պաշարը, որ քաղաքացին իր կենդանիներին կերակրելու համար չարչարանքով հավաքել էր ողջ տարի:

Ավելին, կրակը տարածվել է և հրդեհվել է քաղաքացու անասնագոմի տանիքը: Միայն հրշեջների ժամանակին միջամտելու արդյունքում է կրակը հաջողվել մարել, որ քաղաքացու տանիքի մյուս մասը չայրվի:

Այս տվյալները ստուգվել և հաստատվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերով, հավաքած օբյեկտիվ ապացույցներով ու մի քանի աղբյուրով ստուգված տվյալներով: Երասխ գյուղի և ՀՀ բնակչությանը պաշտպանող ՀՀ զինված ուժերի դիրքերի վրա ադրբեջանական այսօրվա կրակոցների փաստը հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հաշվի առնելով, որ ադրբեջանական դիրքերը գտնվում են գյուղի անմիջական հարևանությամբ՝ ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողների համար ակնհայտ է, որ իրենք վնաս են տալիս գյուղացիներին, ոչնչացնում են նրանց գույքը, խախտում են նրանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում են խաղաղ կյանքն ու անվտանգությունը:

Պետք է անհապաղ սկսվի Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկն արդեն տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան հաղորդումներ կուղարկի նաև միջազգային կառույցներին ու ՀՀ պետական մարմիններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

Ակնհայտ է, որ այս հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, դրանց սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը: Այս քաղաքականությունն ունի ինստիտուցիոնալ հիմքեր ու քանի դեռ հանցանք կատարողները չեն պատժվել խախտումները չեն վերանալու, մարդկանց անվտանգությունը չի ապահովվելու:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular