ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում նորից վերադարձանք մերոնքական-ձերոնքական սկզբունքին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ կառավարությունում կարգ է ընդունվել, որ պետք է աշխատասենյակներում կախված լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը: Նա նշել է, որ օրենսդրական առումով դա որևէ կերպ չի կարգավորում, սակայն «կարգը, որն ընդունվել է կառավարությունում, պահպանվում է»։ Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։

Հարցին, թե իրավապաշտպանն ինչպես է գնահատում այն, որ հեղափոխությունից 3 տարի անց այսպիսի պատկեր ունենք Նինա Կարապետյանցը ասել է․ «Եթե մինչև իշխանության գալը այդ հարցը չքննարկվեր ներկայումս բարձր պաշտոններ զբաղեցնողների, այդ թվում Նիկոլ Փաշինյանի կողմից, եթե երկրի ղեկավարի նկարները իրենց իշխանության գալուց հետո շարունակեին փակցված մնալ կամ փոխարինվեին նոր ղեկավարի նկարներով, այսինքն այդպես էր ընդունված, այդպես էլ շարունակվեր, կասեինք՝ դե ավանդույթ է, լավն է, թե վատն է, ընդունված է այդպես: Բայց այս խնդիրը շատ ավելի ուշ սկսեց ի հայտ գալ: Ես առիթ եմ ունեցել ասելու, որ սա Նիկոլ Փաշինյանին հավատարմություն հայտնելու ձևերից մեկն է: Այսինքն հավատարմությունը ստուգելու ձևերից մեկն է: Նկարը կախեցիր՝ ուրեմն հավատարիմ ես Նիկոլ Փաշինյանին, չկախեցիր, ուրեմն դու կամ ծպտյալ ուժերի ես պատկանում, կամ անհասկանալի է, թե ով ես: Հետևաբար, բոլոր նրանք, որոնք չեն կախել և հայտարարել են, որ չեն կախելու վարչապետի նկարը, իրենք այլևս պաշտոններում չեն լինելու: Այդ հիմար արտահայտությունը, որ ինքը մեր քաղաքական առաջնորդն է և մենք ԱԺ-ի մեր սենյակներում կախում ենք նրա նկարը, հասկանալի է, որ չանցավ: Որովհետև, այստեղ խոսքը ուղիղ իմաստով հավատարմություն հայտնելու, կամ գողական բառապաշարով ասած, կոտրվելու մասին է: Ով կկոտրվի, կկախի՝ մերոնքական է, ով չի կախի՝ մերոնքական չի: Այսինքն մենք նորից վերադարձանք մերոնքական-ձերոնքական սկզբունքին: Ու սա ինդիկատոր է: Սա ամենատխուր պատկերներից մեկն է և անկեղծորեն շատ եմ ցավում, որ մարդիկ, որոնք շատ ցածր ինտելեկտ չունեն, նվազագույնը գոնե պետք է արժանապատվություն ունենային այդպիսի պատասխաններ չտալու»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular