ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կինը դանակի սպառնալիքով դեղատներից գումար է հափշտակել․ Քննչական կոմիտե

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2021թ. հոկտեմբերի 14-ին` ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել այն մասին, որ անծանոթ մի կին դանակով սպառնացել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող դեղատան աշխատակցին և հափշտակել գումար։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած կինը, ավազակություն կատարելու եղանակով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, դանակով հարձակվել է վերոնշյալ դեղատան աշխատակցուհու վրա և վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, դանակը պահելով նրա որովայնի շրջանում՝ հափշտակել է զգալի չափի՝ 159.000 ՀՀ դրամ գումար։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Քննչական կոմիտեն նաև հայտնում է, որ 2021թ. հոկտեմբերի 14-ին` ժամը 20:05-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, մի կին բժշկական դիմակով մուտք է գործել Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող դեղատուն, որտեղ դանակով սպառնացել է իրեն, ապա բացելով դեղատան դրամարկղը, հափշտակել է գումար՝ և հեռացել։

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, անհայտ կինը ավազակություն կատարելու եղանակով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, որպես զենք օգտագործվող դանակով հարձակվել է վերոհիշյալ հասցեում գործող դեղատան աշխատակի վրա և վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել է զգալի չափի՝ 57.000 ՀՀ դրամ գումար։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular