ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձախողել տեղեկատվական քաղաքականությունը․ ձեռնարկ՝ լրագրող-վարչապետից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի և Ադրբեջանի սահմանին երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով 6 հայ զինծառայողներ էին վիրավորվել, հերթական անգամ բացահայտում է՝ Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այդպես էլ չսովորեցին նորմալ հարաբերվել սեփական ժողովրդի հետ։ Լրագրող վարչապետ և տասնյակ լրագրողներ ներառող քաղաքական ուժը այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ սեփական ժողովրդի հետ հարաբերվելու ամենակարևոր պայմանը անկեղծությունն է, ժամանակին տեղեկատվության փոխանցումը, որպեսզի հանրությունը խուճապի չմատնվի և ծանր իրավիճակներում ստիպված չլինի ապավինել այլ, ոչ պետական աղբյուրներին։ 

Ըստ էության, թվում էր, թե 2018թ. իշխանության գալով, Նիկոլ Փաշինյանը կբարելավի իրավիճակը, սակայն Հայաստանի գործող իշխանությունները տեղեկատվական քաղաքականության և քարոզչության առումով մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր անգամներ զիջում են իրենց նախորդներին։ Տեղեկատվական քաղաքականության առումով խնդիրներ եղել են նաև Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, սակայն այդ խնդիրները չեն հանգեցրել լրջագույն աղետի։ Տպավորություն է, թե Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետը այդպես էլ չավարտած վարչապետը բացարձակապես չի հասկանում տեղեկատվության և քարոզչության նշանակությունը և ամեն բան փորձում է անել սեփական «դեղին մամուլի» տրամաբանության մեջ։ Արդյունքում կրկին ու կրկին հանրությունը բախվում է ցավոտ իրականության, խուճապի, հիասթափության հետ։ Կամ էլ գործող իշխանությունները հրաշալի հասկանում են այդ քաղաքականության բոլոր վտանգներն ու սպառնալիքները Հայաստանի համար և միտումնավոր են իրականացնում նման դավադիր քայլեր։ 

Ամեն դեպքում արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ռեալ սպառնալիք է դարձել թե՛ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, թե՛ հայ հասարակության հոգեկան և ֆիզիկական անվտանգությանը։

Նարեկ Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular