Սամուել Սևյանը ԱՄՆ շախմատի առաջնության առաջատարներից մեկն է
ՍՊՈՐՏԱՄՆ շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարներից մեկը հայազգի Սամուել Սևյանն է:
ԱՄՆ առաջնության 7-րդ տուրում Սամուել Սևյանը սև խաղաքարերով մրցեց Բատիս Բրուզոնի հետ և պարտիայի 22-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Այժմ Սևյանը 7 հնարավորից ունի 4,5 միավորով և 3 առաջատարներից մեկն է: Նույնքան միավոր ունեն Ուեսլի Սոն և Ալեքսանդր Լենդերմանը:
Կանանց մրցաշարին մասնակցում է Տաթև Աբրահամյանը, որը մրցաշարային աղյուսակում նախավերջինն է:
ԱՄՆ շախմատի տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 12 գրոսմայստեր: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 194 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 11 տուրից և կեզրափակցի հոկտեմբերի 18-ին:
Աղբյուր՝ Արմենպրես