ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուրօրինակ ձևաչափ, որը կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների, Անդրկովկասում իրավիճակի կարգավորմանը և մշակութային ժառանգության պահպանմանը. ՌԴ ԱԳՆ-ն՝ հոգևոր առաջնորդների հանդիպման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է Մոսկվայում հոգևոր առաջնորդների՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ Ալլահշյուքուր Փաշազադեի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպմանը՝ հետպատերազմական կարգավորման ֆոնին:

«Հոգևոր առաջնորդների միջև շփումները տեղի են ունենում տասնամյակներ շարունակ: Դրանք առանձնանում են վստահության մթնոլորտով, ինչպես հետևում է նրանց իսկ տված գնահատականում: Մենք, իհարկե, տեսնում ենք, որ դա յուրօրինակ ձևաչափ է և նպաստում է կողմերի միջև փոխըմբռնման խորացմանը և միջկրոնական երկխոսության առաջխաղացմանը: Ելնում ենք նրանից, որ հոկտեմբերի 13-ին Մոսկայում կայացած հանդիպումը կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների և Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի կարգավորմանը, այդ թվում՝ վստահության ամրապնդմանը, հումանիտար խնդիրների լուծմանը և, իհարկե, մշակութային և հոգևոր ժառանգության կառույցների պահպանմանը: Եվս մեկ կարևոր ձևաչափ՝ խնդիրների հաղթահարման և վստահության մթնոլորտի ստեղծելու և երկխոսության համար»,- ասել է Զախարովան:

«Ռուսաստանը հետևողականորեն կողմ է հանդես գալիս Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների կատարմանը, և մենք հույս ունենք, որ այդկերպ պայմաններ կստեղծվեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում և առկա երկկողմ բարդ հարցերի առնչությամբ»,- հավելել է դիվանագետն՝ անդրդառնալով հոկտեմբերի 12-ին կայացած Պուտին-Փաշինյան հանդիպմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular