ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոտալ քաոս կորոնավիրուսի դեմ պայքարում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի անվտանգության ծառայությունը երեկ հայտարարեց, թե իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, բավարար ապացույցներ են ձեռք բերել կորոնավիրուսի պատվաստման գործընթացում իրականացվող ահռելի քանակությամբ չարաշահումների վերաբերյալ։ Մասնավորապես պարզվել է, որ Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող Գյումրիի «Աբաջանի անվան» ընտանեկան բժշկական կենտրոնի բուժաշխատակիցները 2021թ. ապրիլից մինչև օրս ընկած ժամանակահատվածում կեղծել են առնվազն 700 քաղաքացիների տվյալներ, ներմուծել էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգ, իբր այդ անձինք պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։ Տեղեկությունը իհարկե անմիջապես ցնցեց հայ հասարակությանը, ինչը, անխոս, այնքան էլ օբյեկտիվ չէ։ Հայ հասարակությունը վաղուց արդեն սովորել է տարատեսակ տեղեկանքների, գործերի, «լևի» քայլերի համար մանր կաշառքներով կեղծիքներին։

Ցանկացած գերատեսչությունից հնարավոր է ցանկացած տեղեկանք վերցնել որոշակի գումարի դիմաց։ Եվ առնվազն զարմանալի կլիներ, թե հակապատվաստումային պայքարի պայմաններում հանրության մի մասը չի փորձի զարտուղի ճանապարհներով ձեռք բերել իբր պատվաստված լինելու տեղեկանքները։ Այս առումով հատկանշական է, որ շատերը չեն հավատում, թե ընդամենը այդ 700 դեպքն է, առնվազն լավ ուսումնասիրելու դեպքում կարելի է ահռելի մի վիճակագրություն պարզել, թե որքան մարդ է 5-ից 10 հազար դրամ կաշառքներով կարողացել տեղեկանք ստանալ, թե պատվաստված է։ Իսկ կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել երկրաչափական պրոգրեսիայով, արդեն մոտավորապես 1300-1500 մարդ է վարակվում նոր դելտա շտամով, զոհերի թիվը օրական 2-3 տասնյակն է անցնում։ Հայաստանի կառավարությունը տոտալ ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, և նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հրահանգը ձերբակալել, կալանավորել կեղծ տեղեկանք տվող բուժաշխատողներին, որևէ կերպ չի կարողանալու շտկել այս իրավիճակը։ Պետք է արձանագրել, որ Հայաստանում այսօր իշխանության ղեկին է մի հանցախումբ, որը նույնիսկ սեփական վարկանիշի հարցերը չի կարողանում նորմալ լուծել։ 

Սամվել Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular