ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում համերգներ, ռեստորաններ գնալիս անձը կներկայացնի քովիդի դեմ բացասական պատասխան կամ պատվաստումը հաստատող թուղթ. ի՞նչ իրավիճակ է այլ երկրներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են առաջարկվում, ըստ որի՝ եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման փաստը կամ թեստավորման բացասական արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը, ապա գործատուն իրավունք ունի թույլ չտալ աշխատողին անցնել աշխատանքի: Գործատուն իրավունք է ստանում չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ: Այս մասին հոկտեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ պատճառով 30 օր չներկայանալու պարագայում գործատուն իրավունք է ստանում լուծել պայմանագիրը, իսկ եթե դա տևում է 50 օր 12 ամսվա ընթացքում, ապա գործատուն կրկին ստանում է պայմանագիրը լուծելու իրավունք:

«Այդ բացակա ժամանակահատվածը չի կուտակվելու՝ որպես ամենամյա արձակուրդ, և չի համարվելու ստաժ»,- ասել է փոխնախարարը:

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն էլ հավելել է, որ վերջերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ընդունված իրավական ակտով ֆեդերալ ծառայողների համար գրեթե նմանատիպ սահմանափակումներ են կիրառվել, ինչը նախատեսվում է կիրառել մեզ մոտ:

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանի հաղորդմամբ էլ՝ այս պահին քննարկվում է մեկ այլ նախագիծ, որով կսահմանվի ժամանցի վայրեր՝ համերգներ, ռեստորաններ այցելելու համար պարտադիր պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու պահանջ մտցնելու տարբերակը։

Դրա վերաբերյալ նախնական նախագիծը պատրաստ կլինի երկու շաբաթից:

168.am-ը փորձեց պարզել, թե ի՞նչ իրավիճակ է աշխարհի մի շարք երկրներում:

Իտալիայում բնակվող Հայկը փոխանցեց, որ գրեթե նույն սահմանափակումները կան նաև այնտեղ:

«Օրինակ, եթե գրասենյակ է գալիս մեկը, ով ՊՇՌ թեստ չի հանձնել կամ պատվաստված չէ, ներս չենք թողնում: Իտալիայում քաղաքացիների մեծ մասը պատվաստվել է, բոլոր աշխատատեղերում հոկտեմբերի 15-ից պատվաստումը պարտադիր է լինելու, թե չէ՝ իրավունք չես ունենալու մտնել աշխատավայր, ինչպես նաև այդ օրվա գումարը չի ստանալու»,- տեղեկացրեց Իտալիայում բնակվող մեր հայրենակիցը:

Նրա փոխանցմամբ՝ Իտալիայում երեք պատվաստանյութեր են առկա՝ «AstraZeneka», «Phaizer», «Moderna»:

«Կան նաև այլ սահմանափակումներ. ով պատվաստված չէ՝ չի կարող մտնել սրճարան, ռեստորան, մարզասրահ, կամ էլ պետք է երկու օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնի, որի արժեքը 15 եվրո է, ներկայացնում են 48 ժամում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Գրեթե նույն իրավիճակն է նաև Ֆրանսիայում: Ֆրանսահայ Արթուրը տեղեկացրեց, որ առևտրի խոշոր կենտրոններ, համերգասրահ, մարզասրահ, ռեստորան և սրճարան չպատվաստվածներին թույլ չեն տալիս մտնել: ՊՇՌ հետազոտության արժեքը կազմում է 40-50 եվրո: Առկա պատվաստանյութերն են՝ «AstraZeneka», «Pfizer», «Johnson& Johnson», «Moderna»:

Իրաքում առկա են «Sputnik-V», «AstraZeneka», «Sinopharm» պատվաստանյութերը:

«ՊՇՌ հետազոտությունն անվճար է: Աշխատավայրում էլ պատվաստման հավաստագիրը կամ թեստի պատասխանը ներկայացնելը դեռևս պարտադիր չէ»,- նշեց Էդգարը:

Իրանի բնակիչ Ամիրի հաղորդմամբ էլ՝ երկու շաբաթից ՊՇՌ թեստը կամ պա

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular